запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ականի վրա պայթած սպային թույլ չեն տվել՝ օգտվել 1000 դրամների հիմնադրամից

Այս տարվա մարտ ամսին Թալիշում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հետևանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամների» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը՝ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել։

 Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Սպան մարտական հերթապահությունն իրականացնելու ժամանակ իքս մարտական հենակետից իգրեկ մարտական հենակետը ստուգելու ժամանակ շարժվել է որոշակի ճանապարհ, այնուհետև նրան է ուղեկցել մեկ զինծառայող և մարտական հենակետում գտնվող շուն։ 200-300 մետր գնալուց հետո լսվել են ոտնաձայներ, օրվա եղանակը եղել է անբարենպաստ՝ մառախլապատ։ Մի քանի մետր գնալուց հետո հետ են վերադարձել, հետ վերադառնալու պահին լեյտենանտ Խաչատրյանը ստացել է ականապայթյունային ծանր վիրավորում, կորցրել է աջ ոտքի մի հատվածը, ենթարկվել է ամպուտացիայի։ Այնուհետև, մի քանի ամիս հիվանդանոցում մնալուց հետո դուրս է գրվել, ստացել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Նրան է ներկայացվել մի փաստաթուղթ դիմումի տեսքով, որում հետագայում պարզվել է, որ նշված է եղել, թե լեյտենանտ Խաչատրյանը համաձայն է, որ իր նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, որ նա որևէ բողոք չունի։ Այնուհետև հաշմանդամության փաստաթղթերի ձևակերպման փուլում պարզվել է, որ նա զրկվելու է այս տարվա հունվար ամսին ուժի մեջ մտած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխհատուցումից»,- նշեց նա։ Փաստաբանը ընդգծեց, որ լեյտենանտին ըստ օրենքի պետք է փոխհատուցվեր 53 մլն դրամ։

Նորայր Նորիկյանը պարզաբանեց, որ Երվանդ Խաչատրյանը ձեռնամուխ է եղել, որպեսզի քրեական գործը վերաբացվի, որպեսզի հիմնավորի, որ նա որևէ մեղք չի ունեցել այդ իրավիճակում և մարտական հերթապահության կանոնները չի խախտել, ընդհակառակը՝ արել է այն, ինչ պիտի անի հայրենիքը, հենակետը պաշտպանող զինծառայողը, քանի որ մտածել է՝ գուցե հակառակորդը որևէ գործողություն է ձեռնարկել, գուցե նաև դիվերսիոն ներթափանցման փորձ։

«Այս ամենն ինձ մտածելու, մտահոգվելու տեղիք է տալիս, որ, այնուամենայիվ, այս օրենքի կիրարկումը կարող է առաջացնել սուբյեկտիվ որոշումների ընդունման սողանցք, նպատակ հետապնդելով խուսափել զինվորական ծառայության, մարտական հերթապահության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց փոխհատուցելուց։ Իմ պաշտպանյալի մեղադրանքը լիովին անհիմն է և անօրինական է, նա Հայոց բանակի սպային վայել վարքագիծ է դրսևորել, ցուցաբերել է խիզախություն, չի թողել, որ իր զինվորն առաջինը շարժվի, նա է առաջ շարժվել»,- շեշտեց նա։

Փաստաբանը վստահ է, որ դատարանում ապացուցվելու է իր պաշտպանյալի անմեղությունը, քանի որ համապատասխան փաստեր կան, տեղանքի զննություն ևս կատարվել է, ինքն էլ եղել է դեպքի վայրում, կա նաև վկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=PDKgXvhBU8g