запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ռուս-թուրքական մերձեցումը մերժվածների ամուսնություն է /տեսանյութ/

«Էրդողանը Ղարաբաղի հարցի մեջ չի կարող մտնել: Նախ՝ Ռուսաստանը ինքն իրեն դիտում է Հարավային Կովկասում՝ դոմինանտ երկիր, երկրորդ՝ մեր ժողովրդով չենք կարողանում անկախ պետականության արժեքը գնահատել: Ով լինի-չլինի, գիգանտ, ճարպակալած, քոսոտ, ինչպիսին Թուրքիան է տվյալ պարագայում, չի կարող այդ հարցը առանց մեզ լուծել, և Պուտինն անգիր գիտի՝ դա ՀՀ սուվերեն իրավունքն է, մանավանդ պետք է հաշվի առնենք Ապրիլյան պատերազմը:

 Ապրիլյան պատերազմից հետո միջին սերնդի անկախության գնալու մղումը, հաղթանակը և ռուսական նախագծի տապալումը, Կրեմլում առաջացրին վտանգ, որ 300 տարվա իրենց բարեկամը վերադառնում է պատմական արմատներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Էրդողանի այն դիտարկմանը, թե Պուտինը հույսեր չի կապում, որ ղարաբաղյան 5 շրջաններն Ադրբեջանին կվերադարձվեն:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, քաղաքագետը նշեց, որ դա մերժվածների ամուսնություն է, Ռուսաստանը չի կարողանում Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորել, պատժամիջոցների երկաթյա շղթայի մեջ է հայտնվել և սեղմվում է, Թուրքիան, որը Ռուսաստանի հետ սիրախաղ է անում Արևմուտքից ինչ-որ բան պոկելու համար:

Անդրադառնալով Լավրովի՝ Հայաստան այցին, նա նշեց, որ Լավրովը գալիս է ուժերի հավասարակշռության փոփոխության արդյունքները գնահատելու, ինչ է եղել Ապրիլյան պատերազմից, «Սասնա ծռեր»-ի և Սարի թաղի ապստամբությունից հետո:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=uE1ASDxcntM