запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Մարզային հեռուստաընկերությունները կփակվեն. գաղտագողի նախագիծ

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այն առիթով, որ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում և խորհրդարան է ուղարկում կարևոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու և նրանց հետ որևէ քննարկում անցկացնելու։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար առնվազն տարօրինակ է, թե ինչու կառավարութունը նման գաղտնի պայմաններում օրենքի նախագիծ մշակեց, երբ իրենք արդեն 10 տարի շարունակ խոսում են այս օրենքում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Սա մեդիա ոլորտի ամենաանհաջող օրենքներից մեկն է, որը բավականին վիճահարույց է, լուրջ հարցեր է իր մեջ պարունակում։ Մենք՝ ոլորտի ներկայացուցիչներս, բազմիցս աշխատել ենք այս օրենքի նախագծի վրա, լուծումներ, տարբերակներ ենք առաջարկել և անընդհատ բախվում ենք նույն խնդրին։ Օրենքի նախագիծ է մշակվում, որը հեռու է ոլորտի կարգավորումից»,- ասաց տիկին Սարգսյանը։

Նունե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա իրենք Ազգային ժողովից պահանջում են վերադարձնել օրինագիծը կառավարություն՝ պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները։ Նրանք կառավարությունից պահանջում են նաև ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

Օրինագիծն այս տեսքով ընդունվելու դեպքում, Սարգսյանի խոսքով, ի վերջո մարզային հեռուստաընկերությունները փակվելու են։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: