запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Գևորգ Կոստանյանն առաջարկել է գումարի դիմաց հրաժարվել ՄԻԵԴ բողոքից

ՀԺԿ նախկին համակիր, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ տեղեկացնելով, որ Հայաստանը հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հաստատված էր համարել, որ 2004 թվականին նրա նկատմամբ խոշտանգում է եղել։ Խոշտանգման փաստը հաստատվել էր, որից հետո ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանին խոշտանգման մասով գործը վերաբացել, քննություն իրականացնել և մեղավորներին պատժել։ ՄԻԵԴ որոշումից, սակայն, տարիներ են անցել, բայց Հայաստանը տարբեր պատճառներով խուսափում է վերաբացել գործը։

Ի դեպ, նախարարների կոմիտեին գրված նամակում, որն այսօր է մուտք եղել, Վիրաբյանը ԵՄ-ից խնդրել է դեպի Եվրոպա մուտքի վիզայի իրավունքից զրկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Վիրաբյանին խոշտանգած՝ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, գործի կոծկմանը օժանդակած նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին և քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին։

«Ես մեծ հույսեր եմ կապում այս նամակի հետ, քանի որ Հայաստանը վաղը նախատեսում է համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ այդ համաձայնագրի առաջին կետերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Վիրաբյանը։

Նա նաև նշեց, որ այս ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը իրեն համոզել է հրաժարվել բողոքից, քանի որ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար։

«Գևորգ Կոստանյանի խոսքից հասկանալի էր դառնում, որ իրենք հասկանում են այդ վտանգները։ Դրա համար էլ փորձում էին բանակցել, որ ես հրաժարվեմ բողոքից։ Իրենք առաջարկում էին առողջությանը հասցված վնասը փոխհատուցել, և ես թեման փակեմ։ Կոստանյանը անգամ իմ փաստաբանի միջոցով ինձ վրա ճնշումներ էր գործադրում։ Դրա համար էլ ես հրաժարվեցի իմ փաստաբանի ծառայություններից և այդ բանակցություններից»,- ասաց Վիրաբյանը։

 

Առավել մանրամասն՝1in.am-ի տեսանյութում: