запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ալիքը ծավալված է. 50-ից ավելի ազատամարտիկներ կարող են ազատազրկվել

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ զարմանալի չէ, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։

«Մեր իշխանությունները, սկսած անցած դարասկզբից, կամ գնդակահարել են հերոսներին, կամ էլ՝ երկրից աքսորել։ Եթե վերցնենք Առաջին հանրապետության ժամանակ՝ Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Սարդարապատից հետո ուր էին մեր հերոսները, Նազարբեկովն էլ ո՞ւր էր, ինչ եղավ, գնդակահարվեցին և գնացին։ Հիմա նորից ունեցել ենք ազատամարտ, հաղթանակներ ենք տարել, հիմա այսօրվա մեր հերոսներին են դատապարտում կամ աքսորում, նույն ձեռագիրն է իշխանության։ ՀՀ իշխանությունները երբեք չեն փոխվում։ Էսօր Սամվել Բաբայան, վաղը «Սասնա ծռեր», մյուս օրը մեկը, տարբեր խմբեր, բոլորին ներառել են տարբեր խմբերում և պիտի դատապարտեն իհարկե։ Ալիքը ծավալված է, գնում է, տեսեք՝ քանի ազատամարտիկներ կան, 50-ից ավելի ազատամարտիկներ կան, որ դատավճիռը դեռ չի կայացված, բոլորին էլ անխնա դատապարտելու են»,- շեշտեց նա։

Գագիկ Մելքոնյանն ասաց, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը իր ձևերով, օրենքի շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի Սամվել Բաբայանին և մյուսներին պաշտպանի։ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ քաղաքական պատվեր էր Բաբայանի գործով վճիռը։
Նա նաև շեշտեց, որ Սեյրան Օհանյանի հետ խոսել են, նա հետաքրքրվել է Սամվել Բաբայանի գործի ընթացքով։ Անդրադառնալով հիշեցմանը, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին խոսվում էր նաև Սեյրան Օհանյանի հնարավոր ձերբակալության մասին, Գագիկ Մելքոնյանն ասաց․

«Մեր երկրում, եթե ծառին ուզենան բռնաբարության հոդվածով դատեն՝ կդատեն, ում էլ ուզեն կարան դատեն, երկու հոգի կարան փողոցից վկա բերեն, նստացնեն, ինչ կապ ունի՝ էդ մարդը մեղավոր է, թե չէ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։