запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Փաստորեն դուք էլ եք ընդունում, որ Սասնա ծռերի մեղադրանքները սուտ են

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքները ոչ իրատեսական են, դատաքննությունը բեմադրված   թատերական ներկայացում է հիշեցնում։

«Սեֆիլյանը նրան չի էլ տեսել, չի էլ ճանաչել, նա իր ցուցմունքում ասում էր, որ  գնացել է Սեֆիլյանենց տուն, Սեֆիլյանենց գրասենյակ, բայց ո՛չ Սեֆիլյանի գրասենյակի մարդիկ են նրան ճանաչում, ո՛չ Սեֆիլյանի տնեցիներն են ճանաչում, ոչ էլ Սեֆիլյանը։ Հետաքրքիր իրավիճակ է ներկայացվում՝ որ Հովհաննես Պետրոսյանը եղել է ակտիվիստ,  հայրենասեր, հավանել է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությունը, հետո ինչ-որ ժամանակ փորձել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ծանոթություն հաստատել և մասնակցել, իր ասելով, Սեֆիլյանի ծրագրերին։ Հարց է  առաջանում՝ ի՞նչ  տեղի ունեցավ, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ է ցուցմունք տալիս»,- շեշտեց նա։

Տիգրան Հայրապետյանը ընդգծում է, որ անմտություն է կարծել, թե հեռուստաաշտարակի  գրավմամբ  անգամ հնարավոր է հեղափոխություն ծրագրավորել, այն էլ՝ 2 չկրակող,  ժանգոտած զենքով։

«Անգամ նա էլ նշեց, որ ոչ իրատեսական  է համարում այդ ծրագիրը։ Առաջադրված մեղադրանքից անհեթեթ իրավիճակ է  ստացվում, այսինքն՝ երբ Ժիրայր Սեֆիլյանին խոսափող տան, նա կարող է հեղափոխություն կատարել, այսինքն՝ ստացվում է, որ հանրությունը պատրաստ է   հեղափոխության, մնում է ուղիղ  եթեր տան»,- շեշտեց նա։

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութերում:

Ընդունում եք, որ մեղադրանքները սուտ են. հրապարակվեց Արմեն Լամբարյանի մեղադրական եզրակացությունը

«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` դեկտեմբերի 4-ին, հրապարակվեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանի մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո էլ Լամբարյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն, դատարանը հորդորեց սպասել մինչեւ բոլորի մեղադրանքների եզրափակիչ մասերը հրապարակվեն: Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը արձագանքեց. «Փաստորեն, արձանագրենք, որ Դուք էլ եք ընդունում, որ մեղադրանքները սուտ են»:

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=9Dc6D4Ritpk