запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Լավ ենք արել, էլի ենք անելու. Սասնա ծուռ Սեդրակը՝ դատավորին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Սեդրակ Նազարյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Դուք էլ գիտեք, Հայաստանի հայերն էլ գիտեն, աշխարհի հայերն էլ գիտեն, որ դատավորը իրավական պետության մեջ նշանակվում է նախագահի կողմից։ Բայց, եթե նախագահը չի ընտրվում, ուրեմն նրա նշանակած դատավորը ապօրինի է։ Դուք այստեղ ոտնահարում եք մեր իրավունքները։ Լինելով ապօրինի՝ մեզ ինչ-որ բաներ եք թելադրում, Մակեյան ջան։ Այսպես արեք, այնպես արեք։ Բայց դուք մի հատ ձեզ հարց տվեք, ով՞ եք դուք, որ մեզ հրամաններ եք տալիս։
Որպես հայ մարդ, էստեղ վիրավորական արտահայտություններ են հնչում դատախազների հասցեին։

Ի սկզբանե, մենք էս պայքարը սկսել ենք չէ՞, դե բնական է չէ՞, մենք մեր կյանքն ենք դրել էստեղ, չէ՞։ Ու էս ամեն ինչը դուք ուզում եք վերածեք չգիտեմ ինչի։ Հա, դե հոդված եք դրել, զենք ենք ապօրինի կերպով ձեռք բերել։ Բա, որ զենք ենք ապօրինի ձևով ձեռք բերել, բա պարզեք, թե որտեղից ենք ձեռք բերել։ Բա 20․000 ոստիկան ունեք, էդ էլ չեք կարողանում՞ պարզել։ Բա ինչու՞ չեք կարողանում պարզեք, որովհետև ձեզ չի հետաքրքում, չէ՞։ Հիմա եկել եք էստեղ որպես դատավոր, մեկ էլ դատախազները, ստանձնել եք ծաղրածուի դեր ու ընդամենը զբաղեցնում եք ժողովրդին։ Մակեյան ջան, դու անօրինական ես այստեղ նստած։ Իսկ, եթե ամեն ինչ ապօրինի է, ուրեմն խոսել մեղադրականից կամ ինչ-ինչից, ասում եմ ծաղրածուի դեր է, ընդամենը ժամանակ ձգելու համար։ Լավ ենք արել, ինչ արել ենք, էլի ենք անելու»,-նշեց Նազարյանը։

Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել. Վարուժան Ավետիսյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարություն կոչով. «Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել և  հաշվեհարդար տեսնել այս հանցավոր ռեժիմի հետ: Դատարան կոչվածը նույնպես հանցավոր համագործակցության բաղադրիչ է, քանի որ երկիրը անարյուն ցեղասպանվում է:Այս խեղկատակությունը հնարավոր չէ դատավարություն անվանել: Մենք հիմա ապստամբության նոր փուլի մեջ ենք: Այդ ապստամբության վերջնական փուլը սրբել տանելու է բոլորիդ»,-հայտարարեց նա:

Ինչն էլ լիքը Հայաստանում՝ տականքը. թասիբով տղերքը պետք է ապստամբեն. «Սասնա ծուռ» Տիգրան Մանուկյան

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութերում

Այն ժամանակվա իշխանությունը սպանել է հերոսներին, իսկ մյուս հերոսներն էլ այսօր բանտերում են. Սմբատ Բարսեղյան

Եթեժողովուրդըկգտնի, որեսհանցագործեմ՝Ազատությանհրապարակումխարույկկբարձրանամ. ՊավելՄանուկյան

800 հեկտարը ավելի մեծ բան էր Հայաստանի համար, քան Արարատ սարը. եկեք տեր կանգնեք երկրին. Էդվարդ Գրիգորյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Էդվարդ Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչ վերաբերում է մեղավոր եմ, թե մեղավոր չեմ, այո, մեղավոր եմ էն բանի համար, որ մինչև վերջ չեմ արել, ափսոսում եմ, որ մինչև վերջ չեմ արել։ Արարատ գոռալով Արարատը ձերը չի լինի երբեք։ Արարատ ես՞ ուզում, բա արի վերցրու, ոչ թե մեծ-մեծ խոսեք։ Էսօր էդ 800 հեկտարը ավելի մեծ բան էր Հայաստանի համար, քան թե Արարատ սարը, որովհետև այնտեղ բնակչություն է ապրել։ Եկեք արեք, ոչ թե մեծ-մեծ ինքնաթիռի մեջ խոսեք, զորքի դեմը կանգնեք մեծ-մեծ խոսեք։ Մի հատ օրենք ա գործում, ինչ ասում ես էն պիտի անես։ Եթե չես անում, ուրեմն օդ ա։ Հիմա մեր մոտ էս ձևով ստացվեց։ Դուք էլ սովորեք ոնց պետք է չանել և ոնց պետք է անել։ Հելեք եկեք տեր կանգնեք մեր երկրին։ Դրսում իմանում են հայ ես, ասում են բա ինչ՞ գործ ունես այստեղ»,-նշեց նա։

http://www.1in.am/2257615.html