запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Մկների հետ կքնենք-կելնենք. 29 տարի գյումրեցի ընտանիքը «գոյություն կպաշտպանե»

Գյումրեցի 54-ամյա Գայանե Մկրտչյանն իր երեք երեխաների ու ամուսնու հետ արդեն 22 տարի է ապրում է տնակում։ 1988թ-ի երկրաշարժից մի քանի տարի հետո են ձեռք բերել այդ տնակը․բնակարանում ապրելու հնարավորություն չունեն ու անգամ չգիտեն էլ՝ երբ բնակարան կստանան։

Տիկին Գայանեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ ունի միջին մասնագիտական կրթություն, 20 տարի աշխատել է որպես մանկական բուժքույր, սակայն երկրաշարժից հետո առայսօր այլևս չի աշխատում։

Տնակում չկան անգամ մինիմալ կոմունալ հնարավորություններ, վառարանը ջեռուցում են լավագույն դեպքում՝ հայթհայթած վառելափայտով կամ տանը եղած հին իրերով, լաթով։

«Հին շոր կվառենք, հին կոշիկներ, որ տաքանանք, բա ուրիշ ինչ անենք։ Էնքան է եղել, որ պաղ ջրով լվացք եմ արել ու հանել փռել եմ․չկա գազ, լույսը էդքան չենք կարող վառել, փող չկա, որ տանեմ հոսանքի վարձը մուծեմ, 16 հազար դրամ լույսի պարտք ունեմ, չեմ կարում մուծեմ, սաղ օրն էլ կարտոշկա կմաքրենք ու կուտենք, ուրիշ ինչ էնենք, մի ձև պետք ա փորձենք մեր գոյությունը պաշտպանել, թե չէ։ Ամուսինս էլ բանվորություն կենե, էն էլ կաշխատցնեն ու փողը մեկ կուտան, մեկ էլ չեն տա, գոնե ապառիկով գազ կուզեինք վերցնել, էն էլ մեզ ով ապառիկ կտա․ով իմանում ա տնակում ենք ապրում, տենց պայմաններում, հրաժարվում են մեզ ապառիկ տան, մկներն ու կռիսներն էլ դարձել են մեր տան անդամները, սաղ օրը մկների հետ կքնենք-կելնենք ու հաց կուտենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։