запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանի բոլոր հանքային հարստությունները պետք է ազգայնացվեն

«Ցիանիդային մեթոդներով Ամուլսարի հանքավայրի շահագործումը էապես ազդելու է զբոսաշրջության վրա՝ վատ իմաստով։ Ցիանիդային տեխնոլոգիան շատ հին է և հսկայական թունավոր միացություններ է թողնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էկոլոգ Հայկ Մելիք-Ադամյանը։

 Նրա խոսքերով՝ ավելի ժամանակակից մեթոդներ կան, բայց դրանց կիրառման դեպքում շահութաբերութունն ավելի քիչ է։

Մելիք-Ադամյանի խոսքերով՝ հանքավայրի շահագործումը ոչ միայն տարածքի ջրային ռեսուրսների վրա է ազդելու, այլև՝ էկոհամակարգի։ Ընդ որում՝ հետևանքներն անդառնալի են լինելու։ «Եթե նոր մեթոդներով չեն ցանկանում շահագործել, ապա թող կոնսերվացնեն, թողնեն այսպես հանքը մնա, մինչև կունենան նոր, ժամանակակից մեթոդներ շահագործման համար։ Մինչդեռ մեր կառավարությունը առանց խոչընդոտ թույլտվություն է տալիս, քանի որ շատ վատ վիճակի մեջ է և մնածում է միայն ներդրումների մասին։ Կառավարությունը շնչահեղձ է լինում փող չլինելու պատճառով»,- ասաց նա։

Մելիք-Ադամյանի խոսքերով՝ Հայաստանի բոլոր հանքային հարստությունները պետք է ազգայնացվեն։ Չի կարելի ամեն ինչ տալ մասնավորի ձեռքը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=11otQ6QKwvE