запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Կարող են ֆորս-մաժորային փոփոխություններ լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան,  ի՞նչ փոփոխություններ են պետք Հայաստանի պաշտպանական  գերատեսչությունում նոր տարում՝ 2018-ին:

– Չեմ ուզում անձնավորել և անդրադառնալ անձերին, բայց  իմ ցանկությունն է, որ նոր տարում  մեր պաշտպանողականությունն ավելի ամրանա, և այն դինամիկան, որը 2016-ի ապրիլից հետո  գնում է, այդ դինամիկան շարունակվի, նույն տեմպը պահպանվի, որ մեր պաշտպանությունն ամրապնդվի: Ինքս ապրելով և աշխատելով առաջնագծին մոտ՝ ուզում եմ իմ ներդրումն ունենալ դրանում, որ մեր պաշտպանունակությունն այնքան բարձրանա, որ բոլորն ուզենան այստեղ ապրել առանց վախի:

– Այսինքն՝ անցնող տարում, և ոչ միայն, կատարված պաշտոնանկությունները Ձեր ասած փոփոխությունների կոնտեքստո՞ւմ են:

– Այո, այդ փոփոխությունները, պաշտոնանկությունները իմ ասածի կոնտեքստում են: Այն, ինչ լավ է, պետք է լավն ասել, ինչ վատը՝ վատն ասել: Ես ցանկանում եմ, որ այդ փոփոխութունները շարունակական լինեն, և շատ անձերից, շատ դեմքերից ևս մենք ազատվենք:

– Պարոն Բադասյան, անցնող տարում  ՀՀԿ-ականները չէին դադարում գովերգել Սերժ Սարգսյանին: Պնդում էին, որ հենց նա պետք է լինի վարչապետի պաշտոնում, որ նա անփոխարինելի է:  Դուք ինքներդ ինչպե՞ս եք  վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետականհեռանկարին:

– Ես ուզում եմ պատմական ակնարկ անել: Երբ պատերազմի ժամանակ  մեր հեղինակավոր մարդիկ՝ Մոնթեն, Ասկոլկան, Արթուր Մկրտչյանը, զոհվեցին, մենք մտածում էինք, որ ամեն ինչ վերջանալու է: Ես տալիս եմ այնպիսի նվիրյալ, երևելի մարդկանց անուններ, որոնց բոլորդ էլ գիտեք, գիտեք՝ ինչ բարոյական կերպարներ էին: Նրանք զոհվեցին, բայց նրանք  անփոխարինելի չեղան: Նրանց փոխարինեցին ուրիշները, շատ ուրիշները մասնակցություն ունեցան այդ նվիրական գործին և մեր ազգային իղձը կատարեցին, որովհետև մենք ունեինք ազգային  նպատակ: Հիմա կարծես ազգովի նպատակ չունենք: Անձերից չի կախված, թե որն է լինելու մեր երկրի ելքը: Դա կախված է ժողովրդի նպատակից և ցանկությունից: Եթե ժողովրդի նպատակն այնպիսին է, որ մեր երկիրը պետք է զարգանա, ուրեմն կզարգանա: Իսկ եթե ժողովուրդն այսօրվա պես անտարբեր լինի, ապա իրավիճակի փոփոխությունը կախված է մի խմբից, և այդ խումբն է որոշում, թե ով ինչ դեր պետք է ունենա: Այս տեսանկյունից  արդեն կարևոր չէ, թե խմբի մեջ ում է տրվում առաջնահերթությունը: Միևնույն է՝ խմբի որոշումը լինում է խմբակային և խմբի շահերից ելնելով:

– Դուք ասացիք՝ ժողովուրդն անտարբեր է: Դրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի առհասարակ: Այս պարագայում որևէ փոփոխություն առհասարակ երկրում կարելի՞ է ակնկալել:

– Նման իրավիճակում երկրում փոփոխություն կարելի է  ակնկալել միայն բնական՝ էվոլյուցիոն զարգացման ճանապարհով: Բայց դա  դանդաղ ճանապարհ է և մեզ ձեռնտու չէ: Հույսս ես չեմ կորցնում:  Հարկ է նշել, որ միայն և միայն ժողովուրդը պետք է նպատակ ունենա  ազատվելու  վատ, բացասական երևույթներից և հասնելու իր նպատակներին: Ժողովուրդն ունի նպատակ, բայց հետամուտ չէ իր նպատակների իրականացման հարցում:

– Պարոն Բադասյան, իսկ այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ տեսնո՞ւմ եք, որը կարող է իրապես այլընտրանք լինել այսօրվա իշխանությանը:

– Ոչ, չկա: Կա մի ուժ՝ ՀՀԿ-ն, որը խումբ է, այդտեղ խմբակային շահեր են: Իսկ խմբակային շահերը ոչ միշտ են համընկնում  ազգի շահերի հետ: Իսկ երբեմն խմբակային շահերը ավելի վտանգավոր են ազգի համար: Բացի խմբից, կան նաև մի քանի այլ՝ խմբին սպասարկող ուժեր: Օրինակ՝ խորհրդարանական բոլոր  ուժերը պատկանում, սպասարկում են հենց  խմբին: Առանց բացառության:

– Ստեղծված վիճակում  փոփոխություններ որտեղի՞ց կարելի է  սպասել՝ իշխանության ներսի՞ց, փողոցի՞ց, թե՞ առհասարակ դրսից:

– Փոփոխություններ հնարավոր են միայն անկանխատեսելի ձևով: Կարող են ֆորս-մաժորային փոփոխություններ լինել: Թե չէ դուրսը-մուրսը, դրանք լրիվ ստից բաներ են: Արցախյան շարժումը երբ որ սկսվեց, Կրեմլից ասում էին, որ դա դրսի ուժերն են անում: Բայց դրսի ոչ մի ուժ չկար: Կար միայն ներքին պահանջ, ժողովրդի ցանկություն, հարյուրամյակներով եկած ներքին պահանջ: Արդյունքում ստեղծվեցին բարենպաստ պայմաններ, և սկսվեց պայքարը ու վերջացավ: Հիմա էլ փոփոխությունները հնարավոր են միայն ներքին պահանջի դեպքում: Բայց մեր երկրում խումբն է իշխում, իսկ այդ խումբը ձևավորվել է, որովհետև այդ խմբի անդամները արդեն 20 տարուց ավելի է՝ ղեկավար կազմի մեջ են: Մարդկային փորձը ապացուցել է և առաջադեմ երկրներում դա ցույց է տվել, որ մեկ մարդուն ընդամենը պետք է տրվի 10 տարի ժամանակ, ՏԻՄ մարմինների ղեկավարներին պետք է ընդամենը 4 շրջան տրվի պաշտոնավարման: Պատգամավորներին ևս 4 շրջանից ավելի չպետք է տրվի, քանի որ դրանից ավելիի դեպքում նրանք լճանում են: Իսկ մենք ունենք պաշտոնյաներ, ովքեր 25-30 տարվա պաշտոնավարման ժամկետ ունեն: Դա արդեն ոչ թե փորձ է, ստաժ է, այլ լճացում, որի արդյունքում էլ ձևավորվում է խումբը: Իսկ Հայաստանում, կրկնում եմ, իշխում է  խումբը և խմբակային շահը: Նման պարագայում փոփոխություններ ակնկալելը բարդ է:

1in.am