Երևանի Ավանի և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործը։
Դատական նիստում դատավորը մի քանի անգամ զգուշացրեց Սասնա ծռերի անդամ Սմբատ Բարսեղյանին:
«Կենդանուն, որ վիրավորում ես, արյունաքամ է լինում, բայց որևէ վիրահատություն նրան չի փրկում: Հիմա հայ ազգը արյունաքամ է լինում, իսկ դուք սպասում եք»,-դիմելով դատավորին ասաց Սմբատ Բարսեղյանը:
https://www.youtube.com/watch?time_continue=15&v=kZvacpE2lhQ
Եռաբլուրը լայնանում ա, ենիչերները փախնում են․Արայիկ Խանդոյան
Մեզ համար խորը վիշտ է, որ ամեն օր կորցնում ենք մեր երկրի պաշտպաններին՝ ենիչերիների ձեռքով խոշտանգված եւ հուղարկավորում ենք մեր ապագան, մեր երկրի տերերին։ «Սասնա ծռեր 2-ի» գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 24-ին, հայտարարեց Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ:
«Ցավակցում եմ Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ։ Մեզ համար խորը վիշտ է, որ ամեն օր կորցնում ենք մեր երկրի պաշտպաններին՝ ենիչերիների ձեռքով խոշտանգված եւ հուղարկավորում ենք մեր ապագան, մեր երկրի տերերին։ Եռաբլուրը լայնանում է, երկրի տերերին տեղ չունենք Եռաբլուրում, ենիչերիները փախնում են Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Ռուսաստան։ Ցավակցում եմ մեր մարտական ընկերներին։ Մենք կանք, եղել ենք ու պիտի լինենք», – ասաց նա։
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=HnWW6wOmNeQ
«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ նազարյանը դիմելով դատավորին՝ նշեց․«Ձեզ նշանակողին ժողովուրդը չի ընտրել, դուք չդատավոր եք: Մեր ապստամբությունը չի ավարտվել, ընդամենը զենքը փոխարինվել է միկրաֆոնով»: