запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Սասնա ծռերի մեջ օդից Բեն Լադեն են փնտրում․ Մանուկյանը՝ դատավորին

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Պավել Մանուկյանին խնդրեց ներկայանալ՝ անուն-ազգանուն, ծննդյան թիվ, Մանուկյանը ասաց. «Ես արդեն  հոգնել եմ ներկայանալուց, ներկայացել եմ բավական է»:  Մինչ հարցաքննությանն անցնելը նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվում այս դահլիճում: Դատարանը պարզաբանեց, որ Մանուկյանը հրավիրվել է դատարան սույն քրեական գործով հարցաքննվելու նպատակով: «Խոսքը վերաբերում է զանգվածային անկարգությունների  կազմակերպման նախապատրաստության մեղադրանքին, այդ մեղադրանքը նաեւ ձեզ է առաջադրված այս քրեական գործին առնչվող այլ քրեական գործի շրջանակներում, հետեւաբար պարզաբանում եմ, որ քանի որ դուք այս քրեական գործով ունեք որոշակի դատավարական կարգավիճակ ունեք նաեւ այդ կարգավիճակից բխող իրավունքներ եւ պարտականություններ: Ի թիվս այլոց, դուք ունեք նաեւ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք»,- Մանուկյանին պարզաբանեց դատավորը:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութերում

https://www.youtube.com/watch?time_continue=7&v=vodFXna-g-w

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ բավարարեց միջնորդությունը և կարգադրեց նիստերի դահլիճ բարձրացնել Սեֆիլյանին և Սաֆարյանին:

Նշենք, որ կալանավորվելուց հետո սա առաջին անգամն էր, երբ Մանուկյանն և Սեֆիլյանը հանդիպեցին, դատավորը նրանց թույլատրեց ողջագուրվել: Սաֆարյանը, սակայն առիթ չունեցավ ողջագուրվել Պավել Մանուկյանի հետ:

Դիմելով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, Մանուկյանը հետաքրքրվեց` «Ձեզ ինչպես դիմեմ, սիրելիս», ինչին վերջինս արձագանքեց. «Դատարանին դիմում են՝ հարգելի դատարան»:

«Է հարգելի թողե՞լ եք, որ հարգելի ասեմ: Եթե Ժիրայր Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես անվանում դու, ես դատարան բառը  քեզ չեմ ասի, ելնելով դրանից ես հարգալից եմ դիմում քեզ աղջիկս»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=wdS6YE-tFuE

Լուսանկարը՝ iravaban.net-ի