запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՀԿ-ի կին ծեծող անդամներն կարող են այլևս «յուբկա» հագնել. տեսանյութ

ՀՀԿ-ն ցույց տվեց իր իրական խայտառակ դեմքը: Կնոջ վրա ձեռք բարձրացնող ՀՀԿ անդամներն այլևս կարող են «յուբկա» հագնել՝ «քաձիկական» նողկալի պահվածքի համար: Գոռ Վարդանյանը քարշ տալով ավագանու անդամին դուրս է հանում դահլիճից:

Գոռ Վարդանյանի և ՀՀԿ-ի անդամների մեկնաբանությունները՝ միջադեպի առիթով: Ավագանու անդամ, մասնագիտությամբ բժիշկ Ալինա  Քուշկյանը վատ է զգում մեկ բանկա կոյուղաջրից, ասում, որ իր օրգանիզմը թունավորվել է, «սիստեմա» պետք է ընդունի և կատաղած աչքերով դատապարտում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների արածը: Բայց այդ նույն բժիշկ կոչվածը չի ուզում տեսնել Նուբարաշենի 5 շենքերի բնակիչներին թունավորելու հանգամանքը, ինչը հենգ քաղաքապետրանի անգործության մեղքով է:

Այդ բնակիչների՞ օրգանիզմը ով պետք է մաքրի և ու՞մ հաշվին: Եթե բժիշկ ես համարում քեզ՝ առաջինը ինքդ պետք է բարձրացնեիր այդ հարցը: Եթե չես բարձրացրել, ուրեմն դու անպետք ես՝ որպես և' որպես ավագանու անդամ, և' որպես բժիշկ:    

Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. նա անուններ է տվել

 

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ՀՀ ոստիկանապետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Ստորեւ ներկայացնում ենք հաղորդման տեքստը.
«
Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ինտեղի է ունեցել Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում  տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը եւ մի քանի այլ անձիք:
Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին  սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել եւ շրջափակել էին նիստերի  դահլիճը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր   են իրենց իրավասության սահմաններում  քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր   դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն   կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման   հանգամանքները  բացահայտելու համար:
Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»: