запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ /տեսանյութ/

Fnews.am-ը տեղելացնում է. «Քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման  էենթարկվել:

 Լրագրողի մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու տղաները 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենայով Կանաչուտից մինչև Երևան հետապնդել են լրագրողին՝ փորձելով վթարի ենթարկել նրանց մեքենան: Նույն պահին լրագրող Գայանե Զարգարյանը տեսանկարահանել է, թե ինչպես է հետապնդվում իրենց մեքենան և ինչ պայմաններում են Ա. Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու տղաները 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենայով փորձել վթարային իրավիճակ ստեղծել՝ ամեն կերպ փորձելով վթարի ենթարկել լրագրողին: Ապա Գայանե Զարգարյանը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության հետ՝ տեղյակ պահելով իրադրության մասին: Եվ միայն դրանից հետո նա տեղափոխվել է անվտանգ տարածք: Այս պահին Գայանե Զարգարյանը գտնվում է Ոստիկանությունում:

Հ.Գ. Երևան-Կանաչուտ տարածքում տեղադրված տեսախցիկների արձանագրությունը ջրի երես հանելու դեպքում ցանկացած մեկի համար պարզ կդառնա, որ դա եղել է կոնկրետ հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ և կոնկրետ սպառնալիք մեքենայի մեջ գտնվող մարդկանց կյանքի և առողջության համար:

Խնդրում ենք ՀՀ Ոստիկանությանը, Քննչական Կոմիտեին, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ հրապարակումն ընդունել որպես հաղորդում՝ հանցագործության մասին:
Քիչ անց կներկայացնենք այլ մանրամասներ:»