«Չգիտեմ, թե ինչո՞ւ է ոստիկանությունը զենքի կիրառման հետ կապված գործողություններ փորձում կապել հանրահավաքների հետ, անհասկանալի է, չգիտեմ, գուցե պատրաստվում են իրենք սադրանք անել»։
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը դարձել է բռնատիրոջ կամքը կատարող մարմին, ուստի, իր կողմից ցանկացած հայտարարություն բացասական է ընկալվում։ Գագիկ Սարուխանյանը հիշեցրեց, որ 2016-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հստակ երևում էր, թե ովքեր են սադրիչները և ինչ գործողություններ էին կատարում։ Գագիկ Սարուխանյանը նաև ընդգծեց, որ ոստիկանությունը նշում է, թե խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը, քանի որ իշխանությունները դեռևս չեն հաղթահարել նաև ՊՊԾ գնդի հետ կապված վախերը։
«Հիմա կարո՞ղ է 500 տարի էդ վախերը մեջները նստեն սպասեն, հայտարարություններ անեն, էն ժամանակ ինչ-որ հրապարակային գործողություն կա՞ր, զենքով գործողը կարող է հանդարտ վիճակում գիշերվա կեսին իր գործողություններն անել»,- շեշտեց ազատամարտիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։