запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մեքենան փորձել է ոստիկանների աչքի առաջ վրաերթի ենթարկել խաղաղ ցուցարարներին

Մեքենան փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին, և լրագրողը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Դուք որպես ոստիկան՝ չպետք է թույլ տայիք, որ մեքենան անցներ մարդկանց վրայով, սակայն դուք քաղաքացիների անվտանգությունը չեք ապահովում՝ ըստ խաղաղ հավաքների մասին 32-րդ հոդվածի»:

Ոստիկանների և ցուցարարների միջև վեճը հարթեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Այն, ինչ անում ենք, հիմնված է քաղաքացիների՝ խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ իրականացնելու իրավունքի վրա: Համաձայնեք, որ քաղաքացիները պետք է կարողանան իրենց բողոքն արտահայտել այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ»:

Նա ոստիկաններին խնդրեց իրավիճակը չլարել և մեքենաների վարորդներից ներողություն խնդրեց պատճառված անհարմարությունների համար: «Բայց սա մենք անում ենք հանուն ձեր, մեր և նաև՝ ոստիկանների երեխաների: Ըմբռնումով մոտեցեք, որովհետև այստեղ անձնական հարցեր չեն լուծվում՝ սա մեր հայրենիքի ապագայի հարցն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին մաղթելով բարի ծառայություն:

 

Ամբողջությամբ՝ 1in.am-ի տեսանյութերում:

 

Իրենց վայել գործողություն էր, ոչ մարդկային, ոչ հայկական որևէ ոճի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ գնահատելով ոստիկանության երեկվա գործողությունները:

 

Հարցին՝ ի՞նչ կհորդորեք Սերժ Սարգսյանին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը թող ինքը հորդորի, ես ի՞նչ հորդորեմ: Այ քեզ բան»:

Մեր զրուցակիցը շատ բարձր գնահատեց ցուցարարների ակտիվությունը:

Նրա խոսքով՝ վաղ թե ուշ սա տեղի էր ունենալու. «Լավ է շուտ, քան թե ուշ: Սա ձև չի՝ էս մարդիկ էս տարիների ընթացքում չկարողացան ոչ մի բան անել ժողովրդի համար: Իրենց մոտ չստացվեց, պիտի թողնեն՝ հեռանան»: