запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՀ գլխավոր դատախազի ուշագրավ հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով քաղբանտարկյալներին վերաբերող հարցին, բավականին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել․

-Այո՛, Հայաստանում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում․․․ընդ որում մենք օրենսդրական այդպիսի ձևակերպում ունենք՝ իրադրության փոփոխություն, դա ի՞նչ է ենթադրում, որ ստեղծված կամ փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքը սկսումեն հանրության համար վտանգավոր չլինել կամ նվազել դրանց վտանգավորությունը։ Այո՛, իրադրության փոփոխության արդյունքում մենք ունենք քրեական գործեր, հատկապես դատարանի վարույթում քննվող, որոնցով մենք կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման։ Բայց այս պայմաններում մենք պետք է ունենանք համապատասխան անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության։

 

Ա․Դավթյանը հիշեցրել է, որ այդ առումով ինքը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում

լրագրողների հետ հանդիպման ժամանակ բաց, հրապարակային կոչ էր արել, որ իրավապաշտպանները, փաստաբանները կարող են գալ և իրենք պատրաստ են քննարկել և տեսնել, թե ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի իրավակարգավորումների տիրույթում որ խնդիրների նոր լուծումներ կարող են ստանալ։

-Մենք բաց ենք այդ քննարկման համար և շարունակում է իմ այդ հայտարարությունը

մնալ։ Իհարկե, մենք նաև առաջիկայում ինքներս կնախաձեռնենք որոշակի այդպիսի

քննարկումներ։

Մենք ունեինք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստում էին

իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին

պահանջներ՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց։ Մենք այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց։ Եվ սա չի՞ արդյոք նշանակում, նրանց հնարավոր հետագա հանցավոր վարքագիծը․․․կամ նույն դատական նիստերի ընթացքում կամ ցանկացած իրենց վարքագծում հայտարարություններ, կոչեր էին հնչեցնում շարունակելու զենքով, զինված գործողությունների իրականացումը։ Այսօր մենք ունե՞նք այդ հնարավորությունը։ Իրադրության փոփոխման առումով կարծում եմ, որ մենք ունենք իրավիճակի փոփոխություն։ Բայց արդեն նշեցի՝ այստեղ շատ կարևոր է, որ դրա

արդյունքում կոնկրետ անձի և նրա կատարած արարքի վտանգավորությունը հանրության համար նկատելիորեն նվազի։ Իսկ դրա համար պետք են այն քննարկումները, ինչը ես առաջարկում եմ,-ավելացրել է գլխավոր դատախազը։

7or.am