запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նկատմամբ պետք է քրգործ հարուցվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

– Պարոն Հայրապետյան, Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցըփոխելու Վճռաբեկ դատարան ուղարկված ձեր բողոքը հետ է ուղարկվել։ Կմանրամասնե՞ք՝ի՞նչ պատճառաբանությամբ։

– Մենք սպասում  էինք, որ բողոքը քննության էր առնվելու։ Սակայն դատական համակարգում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, և Վճռաբեկ դատարանը երկար մտածելուց հետո որոշել էր բողոքը չքննել։ Սակայն երբ դատարանի մոտ ցույց էր եղել մայիսի 30-ին, նրանք իջել էին և ասել, որ բողոքը հետ է ուղարկվել։ Բայց ըստ էության, այդ բողոքը հետ ուղարկելու մասին որոշումը հենց այդ պահին է մեզ ուղարկվել։ Վճռաբեկ դատարանը իր կապերով ճնշում է գործադրում դատարանների վրա։

– Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Մասիսի քաղաքապետի ազատ արձակումըև այդ կոնտեքստում Գևորգ Սաֆարյանի ու Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցըփոխելու վերաբերյալ Ձեր միջնորդությունները մերժելը՝ հաշվի առնելով, որ և՛Սաֆարյանի, և՛ Սեֆիլյանի գործում բռնություն չկար՝ ի տարբերություն Մասիսիքաղաքապետի։ Արդյոք խտրական արդարադատություն չի՞ իրականացվել։

– Բոլոր իրավաբանները խուսափում են ընդունել, որ մենք ապրում ենք այլ իրողության սահմաններում։ Դատարանների վրա քաղաքական գործերով կային ճնշումներ, պատվերներ։ Այս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նույն իրավիճակում իրարամերժ որոշումներ է կայացրել։ Մի դեպքում Սաֆարյանը ելույթ ունենալու համար քրեական հետապնդման ենթարկվեց ու առանց ապացույց լինելու դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, մյուս դեպքում Ժիրայր Սեֆիլյանն առանց որևէ ապացույցի դատարանի կողմից դատապարտվեց 11 տարվա ազատազրկման։ Չեմ ուզում բարոյական գնահատական տալ, թող հասարակությունը տա։ Ճիշտ կլինի Տաթևիկ Գրիգորյանն ասի, որ որքան էլ չի ցանկացել Սաֆարյանին ու Սեֆիլյանին դատապարտել, պատվեր է կատարել, հակառակ դեպքում կարող էր ոչ միայն զրկվել դատավորի պաշտոնից, այլև ավելի ծանր հետևանքներ կարող էին լինել։ Դատավորների մի մասը պետք է հայտարարի, որ՝ այո՛, պատվեր են կատարել։ Եթե դատավորն ասի, որ պատվեր չի կատարել, ապա նա պետք է անմիջապես հեռանա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: