запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Իգոր Մուրադյանի կարևոր դերը «Կոլցո» օպերացիայի օրերին. ֆիլմ

Հիմնադիր խորհրդարանի և Սասնա Ծռեր խմբավորման  հաղորդագրությունը· «Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը խորը վիշտ են ապրում Արցախյան շարժման և ազատագրական պայքարի ռահվիրա, հազվագյուտ և խորաթափանց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանի մահվան առթիվ։

 

Իգոր Մուրադյանը անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր, որի համար ամենակարևորը Հայաստան աշխարհը (ներառյալ՝ Արցախը) գաղութատիրական լծից ազատագրված տեսնելն էր։ Չնայած 90-ականներից հետո նա ակտիվ քաղաքական գործունեությունից հեռացավ, սակայն մնաց որպես մեր Հայրենիքի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները խորապես զգացող և դրանց մասին մշտապես ահազանգող բացառիկ վերլուծաբան։

Իգոր Մուրադյանը միանգամայն հստակ գիտակցեց 2015թ․-ին Հիմնադիր խորհրդարանի և 100-ամյակն առանց ռեժիմի շարժման դեպի Արցախ իրականացվող ավտոերթի նպատակը և հենց այդ պատճառով չվարանեց միանալ մեզ, որի ժամանակ ենթարկվեց բռնությունների և իր մաշկի վրա զգաց բռնատիրական ռեժիմի վայրագությունը։

Իգոր Մուրադյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում, իսկ Արցախյան շարժման հենց սկզբից և անցած երեսուն տարիների ընթացքում նրա դերակատարման հստակ և ճշգրիտ գնահատականը անկասկած կտրվի պատմության կողմից»։

17․06․2018թ․

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում

Իգոր Մուրադյանը ակտիվ դերակատարություն է ունեցել նաև Գետաշենի դեպքերի ժամանակ: Նա գտնվել է «Մալաթիա» ջոկատի, Գետաշենում գտնվող կամավորականների կողքին և նրանց հետ միասին ամեն ինչ արել, որ կանխի հնարավոր բախումներն ու արյունահեղությունը՝ ապահովելով ժողովրդի անվտանգ դուրսբերումը ռուս-ադրբեջանական շրջափակումից:

լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի