запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուսաստանը ատամները կռճտացնելով սպասում է Հայաստանի փողոցներ զորք մտցնելուն

Ուկրաինացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ռուսլան Օսիպենկոն կարծում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց կարեւոր գործընկեր է Հարավային Կովկասում եւ դրանով պայմանավորված Մոսկվան հնարավոր է դիմի կտրուկ քայլերի Հայաստանում տեղի ունեցող վերջին հակակառավարական բողոքի գործողությունների հետ կապված: Այս մասին նա հայտնել է Диалог.UA-ի հետ զրույցում:

Փորձել են ծեծել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանին

Խիստ անթույլատրելի է Երեւանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը:

Ոստիկանությունը անհրաժեշտ պահի հատուկ միջոցներով կցրի հավաքը

ՀՀ ոստիկանությունը լիազորություն ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: Այդ պարտականությունը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի: Այս մասին հայտարարությունն  տրամադրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ՄԻԵԴ-ի աղմկոտ գործով վկային վթարի են ենթարկել, դատավորին փոխել

Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում կատարել ՄԻԵԴ-ի վճիռները՝ հատկապես քրեական գործերով: Մարդկանց «գլխին սարքողներին», խոշտանգողներին, իրական հանցագործներին գտնելու, պատժելու էական որևէ քայլ չի անում իշխանությունը:

Բեռնատարի վարորդները բացել են ճանապարհը. փոխնախարարը խոստացավ կասեցնել տուգանքները

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում երթևեկությունը մասամբ վերականգնվել է: Թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար տուգանքների դեմ բողոքող բեռնատարի վարորդները բացել են ճանապարհը: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: