запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Կապիկ, կապիկլամիշ եք լինում, բոզություն մի արեք. Զինված խմբի գործով ամբաստանյալ Ապարը՝ Արթուր Վարդանյանին

Զինված խմբի գործով դատական նիստը սկսվելուց առաջ ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանը՝ «Ապարը», պոռթկում ունեցավ՝ նույն շարքում նստած Արթուր Վարդանյանի ուղղությամբ որոշ արտահայտություններ նետելով. «Կապիկ, կապիկլամիշ եք լինում: Բոզություն մի արեք»:

Ամբաստանյալը այնքան էր վրդովվել, որ նրան դուրս տարան, հանգստացրին և հետո վերադարձրին դահլիճ: Ամբաստանյալի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը այդ պոռթկումը պատճառաբանեց իր պաշտպանյալի առողջական վիճակով: Երեքշաբթի նրան տարել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վերջինս տեղափոխությունները հիվանդագին է տանում: Պաշտպանի կարծիքով՝ ուղղակի անհրաժեշտ է, որ փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝ առողջական վիճակից ելնելով:

Դատական նիստում հրապարակվում են չորրորդ հատորի առկա փաստաթղթերը: Հայկ Ալումյանը մեկ անգամ ևս դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննութան սկզբում երկու ամբաստանյալների՝ Արթուր Վարդանյանի և Հայր Անտոնի շահերի միջև հակասություններ են առաջացել, բայց այդ պայմաններում նախաքննության մարմինը թույլ է տվել, որ նրանց պաշտպանի նույն փաստաբանը՝ Լևոն Բաղդասարյանը: Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, թե իր հարգարժան գործընկերը խեղաթյուրում է փաստերը:

Երկու ամբաստանյալների միջև էական հակասություններ ասելով Հայկ Ալումյանը նկատի ուներ մասնավորապես, որ նախաքննական ցուցմունքում հայր Անտոնը ասել է, թե Արթուր Վարդանյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում արյուն կթափվի, մարդիկ կզոհվեն, իսկ Արթուր Վարդանյանը իր ցուցմունքներում պնդել է, որ ինքը նման բան չի ասել:

Դատական նիստը շարունակվում է:

Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ-ը երեկ երեկոյան որոշում է կայացրել

Փաստաբան Աննա Մարալյանի ջանքերի շնորհիվ երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել՝ 39-րդ կանոնը կիրառելու մասին, որով պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու եւ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար։

Այդ մասին «Փաստինֆոյի» լրագրողին հայտնել է Վ.Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն մասնագետներ ինչպես պետության, այնպես էլ Վ.Շիրխանյանի կողմից հրավիրված, ներառյալ նաեւ մասնագետներ՝ արտերկրից։

«Կարելի է փաստել, որ այսօրվանից իրավիճակը փոխվում է»,- ասաց Հայկ Ալոււմյանը։