запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Լիճքի սպանության գործով ամբաստանյալները «ցնդում են»...

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Իրիցյան եղբայրների նկատմամբ՝ երևանյան զինված խմբի մասնակցությամբ կատարված  խուլիգանության, սպանության գործով՝ նոյեմբերի 14-ին նշանակված դատական նիստը չկայացավ. Վերաքննիչ  քրեական դատարանի դատավորները սեմինարի էին:

Եվ մինչ Ռուզաննա Բարսեղյան, Մխիթար Պապոյան և Արմեն Դանիելյան դատական կազմը սեմինարի է, ավարտին է մոտենում սույն գործով 6 ամբաստանյալներից կալանքի տակ գտնվող միակ անձի՝ սպանությունը կատարած Արմեն Գորոյանի դատապարտության 3 տարվա ժամկետը...

Հիշեցնենք դեպքի մանրամասները՝ ըստ մեղադրանքի. Արմեն Գորոյանը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներ Էդգար և Էդուարդ Սրքոյանների, Աշոտ Ավետիսյանի, Երևան քաղաքի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանի և Արիստակես Բարսեղյանի ու գործով չպարզված 4-5 անձանց հետ 2015 թ. հունվարի 26-ին` ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկաման կետերի տարածք: Այնտեղ վերջիններս պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին և Միշա Խաչատրյանին:

Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ՝ հայհոյանք տալով, հեգնական տոնով հարցրել է վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրի մասին և պահանջել է կանչել նրան:

Նրանց է մոտեցել Արիստակես Բարսեղյանը և բռունցքով հարվածել Արայիկ Իրիցյանի քթին: Այդ ընթացքում Արմեն Գորոյանը շուրջ 5 րոպե հայհոյանքներ է տվել, նախապես ձեռքը վերցրած մահակով մեկ անգամ հարվածել Արայիկ Իրիցյանի գլխի գագաթային մասին՝ պատճառելով արյունազեղում: Այնուհետև Գորոյանը ոտքերով ու ձեռքերով հարվածել է Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ` Արմեն Գորոյանը նույն օրը, այդ դեպքից  րոպեներ անց, գտնվելով Լիճք գյուղի` Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի, ծեծված Արայիկի եղբայրը՝ Արթուր Իրիցյանը և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են միմյանց հետ, Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածել է Աշոտ Ավետիսյանին:

Երբ Արմեն Գորոյանը փորձել է մոտենալ նրանց, այդ ընթացքում ներկաները բաժանել են վիճաբանողներին, ու Արթուր Իրիցյանն իր ձեռքին գտնվող զենքը դրել է հուշարձանի պատի տակ ու Աշոտ Ավետիսյանից փորձել է պարզել իր եղբորը ծեծի ենթարկելու պատճառը և, այդ ամենը տեսնելով, Արմեն Գորոյանը, ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնի աջ կողմնային շրջանին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով Արթուր Իրիցյանը Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է:

Եվ ահա այս խմբի անդամների գործողությունների համար առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Իսկոյանը Աշոտ Ավետիսյանին և Արիստակես Բարսեղյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Նրանց դատապարտել է տուգանքի՝ 100.000-ական դրամի չափով և արագ ազատել կարճաժամկետ կալանքից: 

Դատարանն արդարացրել է Գառնիկ Նիկողոսյանին, Էդուարդ և Էդգար Սրքոյաններին խուլիգանության մեղադրանքում և, որպես «նմուշ»՝ կալանքի տակ է թողել միայն «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանին:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արմեն Գորոյանի մեղադրանքը, նրան անմեղ է ճանաչել խուլիգանության մեղադրանքում, դիտավորյալ սպանության մեղադրանքը վերաորակել է որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն և, մեղավոր ճանաչելով նաև ապօրինի զենք կրելու համար, դատապարտել է ընդամենը 3 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունվարի 27-ից:

Փաստորեն, մոտ երկու ամսից նա էլ կհայտնվի ազատության մեջ, եթե վերաքննիչ դատարանը դանդաղեցնելու փոխարեն չարագացնի դատավարության ընթացքը և չխստացնի դատական ակտը բոլոր ամբաստանյալների մասով՝ լիովին փոխելով առաջին ատյանի դատարանի չհիմնավորված պատճառաբանությունների ողջ տրամաբանությունը:  

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի 

Լուսանկարում՝ Արմեն Գորոյանը                                                                                        

                                                                                                 Էլմիրա Մարտիրոսյան