запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Զինծառայությունից խուսափած 11.000 տղաներին պետք է ներել

Այն, որ օրենքը չի կարող այսպես շարունակ երկարացվել, դա փաստ է, եթե բոլորս հասկանում ենք, որ այլեւս այսպես շարունակել չի կարելի: Այն, որ ունենք մոտ 11 հազար արական սեռի ներկայացուցիչներ, որոնք որ հետախուզման մեջ են, դա էլ է փաստ:

  Այն, որ պաշտպանության նախարարը այս ամբիոնից ասաց, որ այնքնա էլ ճիշտ չէ, բարոյական չէ՝ փողով բանակից ազատվելու այս համակարգը և սա պետք է հանվի, բայց հետո ՊՆ-ն եկավ ասաց՝ փողը քիչ է, եկեք այն ավելացնենք՝ դա ինձ համար մի տեսակ անհասկանալի է: Այսինքն, եթե դուք դեմ եք փողով ազատվելուն, ինչու եք փողը բարձրացրել»,- ԱԺ-ում՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ  հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ բազմաթիվ քաղաքացիներ լավ օրից չէ, որ դրսում են ու կարողանալու են այդ գումարները վճարել:
ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանը մի առաջարկությամբ հանդես եկավ. «Չեք քննարկում օրինակ, պարոն փոխնախարար  (Արտակ Զաքարյան-խմբ.), այս 11 հազար քաղաքացիների համար մենք այլ մոտեցում ունենանք՝ պետական մոտեցում, ասենք՝ մենք ձեզ ներում ենք, պետությունը ձեզ ներում է: Փող, ոչ մի բան պետք չի, եկեք ձեր երկիր, դադարեցնում ենք և այդ քրեական գործերը՝ փակում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս կերպ տալիս ենք 2 ուղերձ, որ պետությունը նրանց կարիքն ունի և ներելով հետախուզման մեջ գտնվողներին՝ կանչում Հայաստան, երկրորդ, որ այլևս օրենքը չի երկարացվելու և ովքեր կխուսափեն զինծառայությունից՝ ամենայն խստությամբ կենթարկվեն պատասխանատվության .«Կարող եք անգամ ՔՕ-ի սանկցիան բերել և ավելացնել՝ բանակից խուսափելու համար: Թե չէ էս ձևով, որ այդ մարդիկ չգան Հայաստան՝ մենք իրենց կարիքը ունենք: Մենք փողի կարիք ավելի քիչ ունենք, քան արակա սեռի ներկայացուցիների, մարդկային ռեսուրիս կարիք»,- եզրափակեց Է. Մարուքյանը՝ փոխնախարարին խնդրելով քննարկման առարկա դարձնել իր առաջարկությունը: