запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Երևանի մանկապարտեզները կարողեն անվճար լինել, Գյումրիինը՝ ո՞չ

Hraparak.am-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԳԱԼԱ կուսակցությունը բոյկոտեց դեկտեմբերի 6-ին հրավիրված Գյումրի համայնքի ավագանու նիստը: Բանն այն է, որ կուսակցությունն ուղերձ էր մշակել՝ ուղղված ՀՀ վարչապետին, որը վերաբերում էր գյումրեցի 1700 երեխաների, որոնք զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ուղերձը, սակայն, նիստի օրակարգ չընդգրկվեց, ինչը վիճաբանության առիթ դարձավ քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ կուսակցության անդամների միջև: ԳԱԼԱ-ն բոյկոտեց նիստը եւ հանդես եկավ խմբակցության իրավունքներն ապօրինաբար սահմանափակելու մասին հայտարարությամբ: Ստեղծված իրավիճակի հետ կապված hraparak.am-ը զրուցեց ԳԱԼԱ կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Լևոն Բարսեղյանի հետ:

-Պարո՛ն Բարսեղյան, մի՞թե բոյկոտը ելք էր, եւ որքա՞ն է տևելու այն:

-Մենք ցույց ենք տալիս, որ խախտվել են մեր իրավունքները: Օրենքը չշրջանցելով, հասկացնում ենք, որ չեն ուզում հասկանալ, որ օրենքի հետ գործ ունեն: Մենք չենք պատրաստվում հաջորդ նիստն էլ բոյկոտել, բայց եթե այսպես շարունակեն, էլի կբոյկոտենք:

-Ըստ ձեզ, ինչո՞ւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը մերժեց նախագիծն օրակարգ մտցնել:

-Ինձ թվում է, ուզում են, որ շառն իրենց վրա մնա: Եթե նախագիծն հասնի վարչապետին, իրենց քլնգելու է, ավելի լավ է թիրախում աշխատակազմի քարտուղարը լինի, քան բանը հասնի վերևներ: Նաև, եթե մտնի օրակարգ, դնեն քննարկման, գյումրեցիները կտեսնեն, թե իրենցից քանիսն են դեմ, որ մանկապարտեզներն անվճար դառնան, իսկ դա արդեն լուրջ է, չէ՞: Նման մի բան եղավ 2015թ-ին, երբ Ավետիսյանների սպանության հետ կապված ես ուղերձ պատրաստեցի՝ ուղղված ՀՀ նախագահին: Պատմությունը կարծես կրկնվում է, այն ժամանակ էլ ոչ մի կերպ նախագիծը չընդունվեց ու ես ամիսներով չմասնակցեցի նիստերին:

-Այնուանենայնիվ առաջարկը՝ մանկապարտեզներն անվճար դարձնել, որքանո՞վ է իրատեսական:

-Այսօր Հանրապետությունում միայն Երևանում է, որ մանկապարտեզն անվճար է: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի բյուջեն 4 անգամ շատ է Գյումրիից: Երևանում մեկ շնչին բաժին է հասնում 80 հազար դրամ, Գյումրիում՝ 20 հազար դրամ: Արդյունքում ինչ է լինում, բոլորը գնան Երևա՞ն ապրեն: Իհարկե, հնարավոր է, Երևանում ինչպե՞ս են դարձրել անվճար»: