запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ռուսական օդանավի վթարից զոհված կինը Զոլաքարից էր արտագաղթել

Զոհված Վարսիկ Սեւոյանը (նա 47 տարեկան էր) Սանկտ Պետերբուրգից հայրենի Օրսկ էր վերադառնում: Կինը մեկ ամիս Կրասնոդարում հյուրընկալվել էր 24-ամյա որդուն՝ Արամին (նա այստեղ մենեջեր է աշխատում), այնուհետեւ որդու հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ տեսակցելու 22-ամյա դստերը, հայտնում է МК-ն:

«Մենք գրեթե միաժամանակ ենք թռել: Սկզբում նա՝ Օրսկ, իսկ մինչեւ Կրասնոդարի իմ օդանավը մի փոքր ավելի ուշ էր թռչելու: Ես տեղ հասա, իսկ ահա նա՝ ոչ: Հայրիկս պետք է նրան Օրսկում դիմավորեր: Սակայն ողբերգության մասին մենք նրանից չիմացանք, այլ նորություններից»,- պատմել է Արամը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարսիկ Սեւոյանը հաշվառված էր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, սակայն 1997 թվականից ամուսնու հետ մշտական բնակության էր տեղափոխվել ՌԴ:

«Սարատովյան ավիաուղիների» օդանավը, որը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Օրսկ չվերթ էր կատարել, փետրվարի 11-ին ցերեկը կործանվել էր Մերձմոսկվայում:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: