запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում ահաբեկիչ քրդեր կա՞ ն. Հայկական Ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել են 50-70 քուրդ ահաբեկիչներ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Գորիսի տարբեր բնակիչներ, սակայն նման տեղեկություն չունեն: Գորիսի ոստիկանությունից պնդում են, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքա­յին ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում: Հարցին, թե ոստիկանությունն այդ դեպքում ինչու՞ է քաղաքացիներին խնդրել զգուշա­նալ, Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը մշտապես խնդ­րում է լինել զգոն եւ զգույշ: Հարցին ի վերջո Գորիսում հիմա քրդական խմ­բավորում կա՞, թե՞ ոչ, Ահարոնյանն ասաց, որ հարցին պատասխանել է իր իրավասության շրջանակներում եւ ավելին ասել չի կարող»:

Թեմային առնչվող ևս մեկ նյութ՝ եղած իրավիճակի, հնարավոր, սցենարի, զարգացումների մասին, ընթերցեք «Լակմուս»-ում

http://lakmoes.am/qaxaqakan/873-2016-05-07-03-08-16