запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սկսվել է ավանդների փոխհատուցման գործընթացը

Սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված   անձանց  ավանդների   դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը: Նախկին  ԽՍՀՄ Խնայբանկի  ՀԽՍՀ  հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների  դիմաց  փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի  ՀԽՍՀ  հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը  ներառյալ  խորհրդային ռուբլով  դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`

 

մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,  ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք,

ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի  կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում  2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
 

Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և   մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական   կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ  մահացածի հետ   ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման  իրավունքը   ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
 

Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով   իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն(բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա  գործող  ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական   պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման  վճարման համար նախատեսված   ֆինանսական միջոցների եռամսյակա­յին համամասնություններին համապատասխան:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների   փոխհատուցման ծրագիրը 2016 թվականից իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական   բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի  և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն: