запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Իշխանությունը փակում է ԶԼՄ-ների առջև դռները, մենք պիտի բացենք

Իշխանությունների նպատակն է լրագրողների առաջ փակ դռներ դնել, անդրադառնալով վերջին ամիսներին լրագրողների աշխատանքի և հանրության՝ տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակելու դրսևորումներին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Այսուհետև իշխանական ատյանները փակ են աշխատելու լրագրողի համար», – ասաց Ա. Մելիքյանը:

Նրա խոսքով, երբ պետական մարմինները ստույգ փաստեր ձեռք բերելու առաջ փակում են դռները, ապա լրագրողը ստիպված է լինելու տեղեկատվությունը ստանալ ասեկոսեների հիմքի վրա, ինչը ազդելու է նաև լրագրության որակի վրա:

ԶԼՄ-ների առաքելությունը հստակ է․մեր խնդիրը իշխանության խոհանոցը բացելն է․Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն նկատեց, որ այսօր լրագրողների գործունեությունը խոչընդոտելն ավելի քաղաքակիրթ է դարձել ու արվում է օրենքի շրջանակում:

«Այդ սահմանափակումները ազդում են մեր աշխատանքի որակի վրա», – նշեց Ա. Օհանյանը՝ հավելելով, որ լրատվամիջոցների մեղքն այստեղ ևս կա, քանի որ է նրանք չեն ընդվզում նման սահմանափակումների դեմ:

Ասում են «Ազգ-բանակ», բայց բանակիողբերգական դեպքը ազգը չպետք է իմանա

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանն ընդգծեց, որ վերջին շրջանում նկատվող սահմանափակումները խոչընդոտում են մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Անդրադառնալով քաղաքապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպերին՝ Ա. Հակոբյանը նկատեց, որ «Երկիր Ծիրանիի» անդամների նկատմամբ տեղի ունեցածը քաղաքապետարանի համար պարզապես հարմար առիթ էր իր գործունեությունը լրագրողների աչքից հեռու պահելու համար:

«Քաղաքապետարանն ուզում է, որ հանրությունը չտեսնի՝ ինչ է կատարվում այնտեղ: Նրանք հասկացել են, որ Փոստանջյանի ակցիաները շարունակական են լինելու», – նշեց Ա. Հակոբյանը: