запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արայիկ Հարությունյանը դատի կտա «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին

Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամիսներ շարունակ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու ես չենք կարողանում ստանալ «Երևան» հիմնադրամին վերջին երկու տարիներին 100 հազար և ավելի դրամ փոխանցած ֆիզիկական անձանց տվյալները։

 Դա հիմնավորվում է անձնական տվյալների գաղտնիությամբ։ Ու սրա անվան տակ անընդհատ մերժումներ են ուղարկում։ Ցանկացած իրավաբան կասի, որ անձնական ոչ բոլոր տվյալներն են գաղտնի, ու դատարանի միջոցով պատրաստվում ենք ստանալ այդ տվյալները։

Կասկածներ ունենք, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց, մասնավորապես՝ սեփականաշնորհվող տարածքների, մեր քաղաքացիները գումար են փոխանցում նաև Երևան հիմնադրամին՝ որպես «մաղարիչ»։ Այդ պատճառով է նաև, որ հիմնադրամն այդ տվյալները համառորեն չի տրամադրում։

Հ.Գ. ՊԵԿ-ը վերահսկում է հիմնադրամներին և ստանում տարեկան հաշվետվություններ: Կա ՊԵԿ-ի նախագահի հրաման, որով սահմանված է հաշվետվության ձևաթուղթը և այնտեղ գրված է, որ հիմնադրամը ներկայացնում է նաև նվիրատուների անուն ազգանունները: Սակայն, Երևան հիմնադրամը չի տրամադրել ՊԵԿ-ին այդ տվյալը, իսկ ՊԵԿ-ը չի օգտագործել իր լիազորություններն այդ տվյալները ստանալու համար:

Ու նաև հակված է գնալ տվյալները փակելու ճանապարհով»: