запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարտինին խրամատում են գտել. զոհված զինվորի հարազատները դիմել են վարչապետին

2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող գյումրեցի Մարտին Գրիգորի Խաչատրյանին  կհուղարկավորեն այսօր:

 Դեպքից 4 օր է անցել, զինվորի ծնողներին, սակայն, քիչ բան է հայտնի իրենց տղայի մահվան հանգամանքների մասին: «Ինքնասպանությունը բացառվում է»,-պնդում են նրանք:

«Խոսացել է, ըսել է հրամանատար չկա ստեղ, գնացել են տուն, իրանք իրանցով են եղել: Հնարավոր բան չէ, ինքնասպան լիներ, ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից: Մարտինին խրամատի մեջն են գտել, իրա յաչեիկի մեջ, որովայնի հատվածը, փորի հատվածը խփած, բրոնեժիլետը հանած իբր: Հետի ծառայողները ինչ-որ կրակոցի թեթեւ ձայն են իբր լսել, գնացել դա են տեսել»,-դեպքի հետ կապված իրենց ունեցած կցկտուր տեղեկությունը փոխանցեց Մարտին Խաչատրյանի մորեղբայրը՝ Հրաչ Սարգսյանը:

Այն, որ սա ինքնասպանություն չէ, կարելի է դատել վերջին մեկ-երկու օրերին տեղի ունեցող իրադարձություններից: Տղայի մարմինը մայիսի 23-ին, երբ Գյումրի էր բերվել, եկեղեցում դնելու եւ քահանայի մասին խոսելն ավելորդ էր համարվել, քանի որ նախնական վարկածով որպես մահվան հանգամանք շրջանառվում էր ինքնասպանությունը: Այս հարցում տարակարծություններ չեն եղել: Խաչատրյաններն իրավիճակը սթափ են գնահատել: Ինչպես մայիսի 23-ին, այնպես էլ երեկ՝ մայիսի 24-ին, Խաչատրյաններին են այցելել բարձրաստիճան զինվորականներ: Իսկ երեկ երեկոյան նրանց ներկայությամբ հոգեհանգստի կարգը կատարել է Շիրակի թեմի քահանան:    

Մարտին Խաչատրյանի ծնողներն ասում են՝ ամեն ինչ անելու են, որպեսզի պարզեն տղայի մահվան պատճառները: Մարտինի պապն ասում է՝ թոռնիկն առողջական լուրջ խնդիրներով է զորակոչվել բանակ: Մինչ այդ, երբ 2017-ին մեկ տարի զինվորական բժշկական հանձնաժողովը հետաձգել էր ծառայությունը, մտածել են, որ բուժման նպատակով են անում: Մարտինին, սակայն, բուժում չի նշանակվել:

«Մանուկ հասակից բրոնխների հիվանդությունը առաջ է եկել, հետո ինքը մինչեւ 12 տարեկանը թոշակավորված է եղել, հիվանդության թոշակ է ստացել: Իրա մաման, ախպերը, ինքը Ռուսաստանի քաղաքացի են, եթե ուզենային, հանգիստ կերտային ընտեղ էլ կապրեին: Վայենկամատը կանչեց, թե ձեր տղեն Հայաստան կսորվի, մեր քաղաքացին է: Զինապարտ է, բդի գա բանակ: Բայց իրան տանելու իրավունք չունեին: Հետաձգեցին մի տարի, ձեւակեպեցին սահմանափակ ծառայություն, այսինքն շարքային քայլելու իրավունք չուներ, վազելու իրավունք չուներ: Պոստ ելնելու իրավունք չուներ, բարձր դիրքեր ելնելու իրավունք չուներ, բարձր դիրքերում ինքը շնչահեղձ կեղներ: Ըստեղ որ շնչահեղձ կեղներ, ընդեղ ինչ բդի եղնիր էդ բարձրության վրա»:

Տղան կենտրոնական հավաքակայանում հիվանդացել եւ մոտ մեկ ամիս բուժվել է, այնուհետ ծառայության անցել Սիսիանում...

«Գնացել էին կրակելու, աչքի պրոբլեմ ուներ, 2 էր ստացել կրակելուց: Կամանդիրն ըսել էր՝ էս ի՞նչ է տղա ջան, խելքդ տեղն է, բայց առողջությունդ տեղը չէ, հեչ բանըդ տեղը չէ, հեչ բանի պիտու չես: Բրոնխներդ հիվանդ, սիրտդ հիվանդ, ողնաշարդ կորացած, ատամնաշարդ խարաբ, աչքերիդ տեսողությունը խարաբ, մենակ խելքդ է: Հրամանատարի խոսքերն են: Ու ըդքան բանից հետո էդ երեխեն բարձր ճնշումը վրեն, բարձր ջերմությունը վրեն, զենքին էլ չէր տիրապետե, տարան դիրքերը»,-ասում է Ֆերդինանտը:

Զինվորի մորեղբայրը պնդում է, որ մինչ հրազենային վիրավորում ստանալը մեկ օր առաջ են խոսել դիրքերում գտնված Մարտինի հետ, շատ հիվանդ է եղել, անընդհատ հազացելու շնչահեղձ է եղել, նաեւ բարձր ջերմություն է ունեցել: Մորեղբայրը նաեւ նշում է, որ իրենք մշտապես Մարտինին տուփերով դեղորայք են ուղարկել, առանց դրանց տղան չէր դիմանա:

«Որ կխոսայինք, կըսեինք՝ տղա ջան, ինչղ կդիմանաս, կըսեր ընձի պես էնքան կան, մենակ ես չեմ: Ես էլ կըսեմ՝ ըդտեղ անկյալանո՞ց է, հիվանդանո՞ց է, թե գոսպիտալ է, ընչի՞ են ըդքանիդ հավաքել»,-պատմում է պապիկը; 

Մանրամասները՝ armtimes.com-ում