запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանն ականապատե՞լ է գրավյալ բնակավայրերը

Virtualaz.org-ը տեղեկացնում է, որ «Թարթառի շրջանի Հասանղայա  գյուղի բնակիչ  Ազադ Հասանովը, ոչխարների հետեւից անցնելով շփման  գծի չեղոք  գոտի, զարնվել է ականի եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել»:

  Ինչպես լրատվամիջոցին ասել է Թարթառի շրջանի գործադիր իշխանության  ղեկավար Մուստագիմ Մամադովը, տուժածի ձախ ոտքն անդամահատվել է: Նա տեղափոխվել է Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Ըստ Մամադովի՝ Հասանովը «ոչխարներն արոտի է հանել արգելված տարածքներում»: Սույն տեղեկատվությունը ոչնչով չէր կարեւորվի, եթե խոսքը չվերաբերվեր  Ադրբեջանի կողմից դեռեւս 1992թ. ամռանն օկուպացված՝ Մարտակերտի  շրջանի Հայկաջուր գյուղին, որն ըստ Ադրբեջանի «վարչական  բաժանման  կոչվում է Հասանղայա եւ գտնվում է Թարթառի շրջանի կազմում»: Որքան կարելի է հասկանալ տեղեկատվությունից՝ օկուպացված գյուղի շրջակայքումադրբեջանական զինված ուժերն ստեղծել են ականապատված գոտիներ, որտեղ բնակիչների մուտք գործել չեն կարող: Ազադ Հասանովը խախտել է սահմանված կարգը, ոչխարներն արոտի է  հանել ականապատված տարածքում եւ դարձել պատահարի զոհ:

Ի՞նչ նպատակով է ադրբեջանական կողմն ականապատում օկուպացված  բնակավայրերը: Հայտնի է, որ այդ գյուղերում ապրում են վերաբնակիչներ: Կարելի է ենթադրել, որ այդ մարդիկ պարզապես պատանդ են: Հնարավոր է՝ նույնն է իրավիճակը նաեւ շփման գծին մերձակա բոլոր  բնակավայրերում: Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երբեմն ակնարկներ են  հանդիպում, որ այդ բնակավայրերում փաստացի ռազմական դրություն է, գործում է պարետային ժամ, ելումուտը սահմանափակ է: Իրավիճակն այնպիսին է, որ ադրբեջանցի խաղաղ բնակիչները դառնում են զինվորականների  քմահաճույքի զոհը: Ազադ Հասանովի հետ տեղի ունեցածը դրա վկայությունն է:

 

Վահրամ Աթանեսյան