запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Մամ, ինձ մենակ չթողնեք, սրանք խոսում էին, որ ինձ պիտի սպանեն». Էդգար Ծատինյանի մայրը մանրամասներ է պատմում

Ապրիլի 8-ին Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Էդգար Ծատինյանի հարազատները պնդում են, որ իրենց որդու մահը վրա է հասել ոստիկանների ու բժիշկների գործողությունների հետևանքով:

Էդգարի մայրը՝ Լարիսա Եփարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածի մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ իր որդու մահվան համար մեղավեր են ոստիկանները, ովքեր ոստիկանական բաժանմունքում նրան խոշտանգել են, և բժիշկները, ովքեր համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել:

Հաղորդում ներկաայցնելուց հետո, տիկին Լարիսայի խոսքով, «մի քանի խուժաններ» փորձել են իրենց վախեցնել, մահացած որդու բնակարանի փականն են կոտրել:

«Մենք ապրում ենք 8-րդ Մասիվում, մեր տունն առաջին հարկ է, որոշ մարդիկ մեքենաները հեռու կանգնեցնում են, ոտքով գալիս կանգնում են հենց մեր տան դիմաց, անծանոթ տղաներ են, հարյուր տոկոսով իրենց մարդիկ են: Գնում-գալիս նայում են, այդ պահին, որ խառն ենք եղել, գնացել ու տղայիս տան փականն են թուլացրել: Նա մեր կողքի մուտքում էր ապրում»,- ասաց Լարիսա Եփարյանը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Սակայն 36-ամյա Էդգարի մայրը պնդում է, որ իր որդին երբեք առողջական խնդիրներ չի ունեցել, առավել եւս սրտի հետ կապված: «Իր սրտի հաշվին Էդգարը 8 ժամ պայքարել է, այդքան առողջ է եղել իմ երեխան»,- ասաց մայրը:

Էդգար Ծատինյանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել, մայրն ասում է, որ խուլիգանություններ կատարելու համար է պատիժ կրել:

«Կողքի շենքում սպանություն էր կատարվել, ապրիլի 7-ին ոստիկանները եկել էին, թաղի բոլոր տղերքին տարել էին: Կիրակի օր էր, քանի որ կիրակի օրով ոստիկանությունում մարդ չի լինում, տարել էին, որ լավ ծեծեին, ծեծելով սպանեին: Կենտրոնի ոստիկանները նրան տարել ու Մասիվի ոստիկանությունում էին ծեծել: Դաստակները լրիվ արյունլվիկ էր, էնքան էին ծեծել: Ասել ա՝ ջուր եմ ուզում, տարել են բաղնիք, գցել են քացու տակ, էնքան են քացով խփել, տղաս ասել ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ոտքս ցավում ա: Ոստիկաններն ասել են՝ ասա որ ոտքդ ա, որ էդ ոտքդ կտրենք: Ջուրը շփել են վրեն՝ էս էլ քեզ ջուր: Տարել ու ստիպել են, որ գրի, որ տեսել է, թե ովքեր են սպանությունը կատարել: Այդ կնոջը, ում սպանել էին, ոստիկաններն իմ տղային ասել են՝ հենց հիմա գրի, որ դու տեսել ես, որ հարևան Արմանն ու իր կինն են այդ կնոջը սպանել: Արմանն ու իր կինը երիտասարդ ամուսիններ են, փոքր երեխա ունեն: Էդգարն ասել է՝ ես ըտենց բան չեմ գրի, ես չեմ տեսել, ո՞նց ըտենց բան գրեմ: Ոստիկանն ասել ա՝ դե որ չես գրի, հեսա քրիստիկին կգցենք ջեբդ, կգնաս 7-15 տարի կդատվես: Էդգարը հարցրել ա՝ քրիստիկն ո՞վ ա, ասել են կրիստալը: Դե ինքն էլ, որ դատված ա եղել, վախեցել ա: Ընտանիք ուներ արդեն, նորմալ սիրուն ապրում էր իմ երեխեն: Հանել ա ու վախից էդ թմրանյութը գցել ա իրա բերանը, երեք գրամ կրիստալ ա եղել»,- պատմեց մայրը:

Էդգարը կրիստալ տեսակի թրմանյութը փաթեթով կուլ է տվել: Մայրն ասում է, որ այդ մասին Էդգարը և բժիշկներին է ասել, և ոստիկաններին: Դեպքից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այստեղ որդուն բուժօգնություն չեն ցուցաբերել:

«Մասիվի հիվանդանոցում գետնին ընկած է եղել ժամերով: Եթե հնարավորություն լինի, ես կուզեմ, որ այդ տեսագրությունները հանեն: Եթե արդարություն կա, և հիվանդանոցի, և ոստիկանության վիդեոները թող հանեն, դրանք տեղից փաստ են: Մենք վիդեոներ ունենք, որ Էդգարը խոսում է, պատմում է ամեն ինչ, որ իրեն ծեծել են, իր ջեբը գցել են: Էդ փաստերը մենք օգտագործելու ենք: Ինքը թույլ ընկած է եղել, թույլ է եղել ոչ թե էդ նարկոտիկից, այլ իրեն ծեծելուց: Ասում էր՝ պոչկեքիս էնքան են խփել, չեմ կարողանում շարժվեմ: Բագրատ անունով թաղային ունենք, Բագրատն է կռիվ արել, ասել է՝ ջահել տղա է, մեռնում է, չեք ուզո՞ւմ օգնեք: Բժիշկներն ասել են՝ տարեք-տարեք, կմեռնի կմնա մեր վրա: Ես ուզում եմ, որ էդ տեսանյութերն անպայման հանվեն»,- ասաց Լարիսա Եփարյանը:

Նրա խոսքով՝ այնտեղից որդուն տեղափոխել են “Արմենիա” ԲԿ:

“Ես որ այնտեղ մտա Էդգարի մոտ, ասաց՝ մամ, ինձ մենակ չթողնեք, սրանք խոսում էին, որ ինձ պիտի սպանեն: Լուրջ չընդունեցի, ասեցի՝ Էդգար ջան, վերջացրու: Իմ որդու գրպանը 170 հազար դրամ կար և երեք հատ էլ նոր 20 հազար դրամանոց: Միլիցեն բերել ինձ տալիս է 140 հազար դրամ, ասում է՝ Էդգարի գրպանում է եղել: Մնացած փողը գողացել էին ոստիկանները”,- պատմեց մայրը:

“Արմենիա” ԲԿ-ում ևս, Լարիսա Եփարյանի խոսքով, իր որդուն բուժօգնություն չեն ցուցաբերել: Բժիշկը, նրա խոսքով, սերիալ էր նայում, սիստեմա չի միացրել, որդու ստամոքսի լվացում չեն արել: “Իմ երեխեն լավ էր, էնքան լավ էր, որ ահագին բաներ մեզ պատմեց: Գիշերը մինչև ժամը մեկը իմ երեխեն պայքարել ա: Ինձ եկավ հենց էդ բժիշկն ասեց՝ սոդայաջուր տուր: Փաստորեն իրեն ընդհանրապես ջուր չէր կարելի, ուր մնաց սոդայաջուր: Ու մի բժիշկ կար, երեխես մեռած հատակին ընկած էր, եկել ասում ա՝ ստամոքսի լվացում ենք անում, 43 աստիճան տաքություն ունի, սառույց ենք դրել: Բայց իմ երեխուն մեռած տարան: Բա ստամոքսի լվացումը շուտ անեիք, 6-7 ժամ իմ երեխեն էդտեղ էր, ի՞նչ էին անում: Շատ վատ էր, սկսեց սև ջուր հետ տալ, մի հատ քույր բերեց ինչ-որ բան սրսկեց: Երեխես էդ վատ վիճակով ինձ աչքով արեց, ասեց՝ էդ սպրիչը վեկալ: Մինչև ֆռացի, որ վեկալեմ, էդ սպրիչը էլ չկար: Մենք ուղղակի ուզում ենք, որ էս կեղծիքը բացահայտվի, իմ երեխեն միլիոն տոկոսով առողջ է եղել”,- ասաց Լարիսա Եփարյանը:

Էդգար Ծատինյանի հարազատներն արդեն հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, ասում են, որ կասկածներ ունեն՝ ոստիկաններն ու բժիշկներն իրար հետ համագործակցել են: Էդգար Ծատինյանի մայրն ասում է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կրեն:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակված:

Lragir.am

Արձագանք. Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր:

 Ոստիկանությունը ևս քննություն է սկսել՝ բայց նախնական շեշտադրումը «սուտ ցուցմունքն է»: