запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ազարյանի ապշեցնող մեկնաբանությունը ԲԴԽ-ում. ու նա դեռ դատավոր է

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 25-ին, շարունակեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԲԴԽ-ին ներկայացրեց միջնորդությունը։ «Մեր կարծիքով, պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել մինչև 02․05․20 թվականի խմբագրությամբ գործող ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում․ի պաշտոնե գործելիս դրսևորեել է անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս նկատմամբ, ինչպես նաև, իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել»,-նշել էր նախարարը։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր իր ելույթում նշեց, որ իր և իր վստահորդի խորին համոզմամբ, կարգապահական վարույթը բնավ սահմանափակված չէ ինչ-որ դատական նիստի ժամանակ արված արտահայտությամբ/ներով։

«Այս կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն, ինչն այն դարձնում է, մեր համոզմամբ, անկախ դատական համակարգի նկատմամբ բացահայտ և անթաքույց ճնշման փորձ։ Նախապատմության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 2018 թվականի օգոստոս ամսին, պարոն Ազարյանն իր վարույթում քննվող կալանավորման մի գործով, որը հանրահայտ է, հասարակությունը քաջատեղյակ է, ազատ արձակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ազատ արձակման որոշմանը անգամ առանց տեքստին ծանաոթանալու՝ Հատուկ քննչական ծառայության պետը՝ պարոն Խաչատրյանը, այդ որոշումը համարեց ակնհայտ ապօրինի։ Քննադատեց պարոն Ազարյանին։քննադատությանը հետևեց ՀՀ վարչապետի հանրահայտ ելույթը՝ Հրապարակում՝ օգոստոսի 17-ին, որտեղ ևս գնահատականներ տրվեցին դատական համակարգին։ Պարոն Ազարյանը ստիպված էր միայնակ պատասխանել այդ բոլոր մեղադրանքներին՝ մամուլում, և այդ միջադեպից հետո սկսվեց ՀՔԾ-դատավոր Ազարյան, անհասկանալի, օրենքի ոչ մի տառի մեջ չտեղավորվող «մենամարտը»»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց, որ սա պարզապես ցանկություն է եղել՝ դատավորի վրա ճնշում գործադրելու և ինչ-որ կերպ վերժխնդիր լինելու համար․«Բացատրություն տալու համար պետք է հասկանալ՝ ինչի մեջ են քեզ մեղադրում: Դա չի պահպանվել: Արդարադատության նախարարի կայացրած որոշումը օրինակ է իրավական անորոշության, անհասկանալի է՝ ինչի մասին է այդ որոշումը, կոնկրետ որ արարքը վարքագծի որ կանոնն է խախտում: Դիմել եմ միջնորդությամբ՝ խնդրելով պարզաբանել, որ ապահովվի դատավորի իրավունքի իրացումը, բայց միջնորդության պատասխանը նույնպես անորոշ է»,-իր խոսքում նշեց Աթանեսյանը։

Այնուհետև նրան հարցեր ուղղեցին ԲԴԽ անդամներ Հայկ Հովհաննիսյանը, Գրիգոր Բեքմեզյանը։ Նիստը նախագահողը խոսք տվեց Ալեքսանդր Ազարյանին, ով նշեց, որ միջնորդության մեջ ներկայացվածն իրականությանը չի համապատասխանում։ «Ես ասել եմ՝ հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չի վիճարկի օիինական ուժի մեջ մտած դատական ակտը»,-մանրամասնեց Ազարյանը։

Նրան հարցեր ուղղեցին արդարադատության նախարարը, ԲԴԽ անդամները։

«Պարոն Ազարյան, ձեր կարծիքով ձեր արտահայտությունները որոշակի առումով անհրագալից են եղել, սակայն տեղավորվել են դատավորի կողմից խոսքի ազատության իրացման շրջանականերում, թե անհարգալից չեն եղել առհասարակ»,-հարցրեց Ռուստամ Բադասյանը, ինչից դատավորը բացասական պատասխան տվեց՝ հայտնելով, որ իր խոսքն առհասարակ անհարգալից չի եղել։

Նիստին Տիգրան Աթանեսյանը ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրավիրվի որպես վկա, սակայն խորհուրդը մերժեց այս միջնորդությունը։

Կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, ինչից հետո Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ խորհուրդն ավարտեց արդարադատության նախարարի ներկայացրած կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

Որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին։

Իրավաբան.net