запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քրեական հետապնդում սկսեք. Արամ Մանուկյանը դիմեց ՀՔԾ պետին

«Շնորհավորում եմ բոլորիս՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ: Դա գործնական եւ հստակ քայլ է այն խնդրի մասին, որից հիմա խոսում ենք: Իսկապես շնորհավորելու խնդիր է սա: Տարոսը՝ Սահմանադրական դատարանին»,-ԱԺ ամբիոնից այսօր անցումային արդարադատությանը նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով. «Խնդիրը քաղաքական է, հետո նոր՝ իրավաբանական: Քաղաքական է, քանի որ միտված է իշխանափոխությունը վերջնական փուլի հասցնելուն: Եկեք չխաբենք իրար: Իշխանափոխությունը դեռեւս ավարտուն չէ»: Անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատմանը, Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ դա դատական համակարգի սաբոտաժն էր. «Լկտի սաբոտաժ: Քաղաքական կամքը շատ քիչ է՝ գործընթացն ավարտին հասցնելու համար»:

https://www.youtube.com/watch?time_continue=255&v=wn-V-YbTm1Q

ՍԴ-ն չպետք է դառնա անօրինականության օջախ․անհետևանք չի մնա․Անդրանիկ Քոչարյան

«Լավ ենք պրծել ուրեմն, որովհետև իրենց դրոշը կարմիր է: Դեղինն այս պարագայում ավելի հաճելի գույն է, որովհետև իր մեջ դեռ չի պարունակում սուր երանգներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեգնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկվա հանրահավաքում ՀՅԴ-ի կողմից ցույց տրված «դեղին քարտին»:

Նա հավելեց. «Իսկ այ, կարմիրը շատ վտանգավոր է Դաշնակցության պարագայում: Մեր պատմության ընթացքում այդ կարմիրները միայն վնաս են տվել»:

«Մեր երկիրը դատարանների առողջացման խնդիր ունի և իրացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- նշեց նա՝ հավելելով, որ այս գործընթացների արագացման համար խթան հանդիսացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի գիշերային որոշումը:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Առողջացման պրոցեսը նոր է սկսվում, և Սահմանադրական դատարանը հանկարծ ինքը չպետք է դառնա անօրինականության օջախ: ՍԴ անդամները թող մտածեն, որ եթե իրենք հանկարծ այս խարդավանքի, այս գործիքակազմի մաս լինեն, դա երբեք չի կարող մնալ անհետևանք. ժողովրդի կամքի արտահայտման ձևով հանրային պահանջը վերաբերում է մեր երկրի պետականության ամրապնդմանը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ մեկ դատավորի ցանկությամբ կամ Ռոբերտ Քոչարյանին սպասարկելու կամ նրա միջոցների ծախսման արդյունքում չէր, որ պետք է մեր ժողովուրդը զրկվեր Մարտի 1-ի բացահայտումից. «Այդ հնարավորությունը ժամանակավորապես է կասեցված, դրա իրավական լուծումները մեր հասարակությունը ինքը կվերադարձնի իրեն, և մենք կունենանք լիարժեք բացահայտում, որին անընդհատ սպասում է մեր ժողովուրդը, քանի դեռ վերջնական դատավճիռը կայացված չէ»:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութերում: