запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր՝ հունիսի 25-ին բավարարեց մեղադրող կողմի՝ դատախազի, զոհերի և տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։

 Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, պետք է ինքնաբացարկ հայտնի, այսօր լրագրողներին ասաց Մարտի մեկի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: 

«Ես կարծում եմ՝ Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ կհայտնի այն հիմքով, որ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված ակտ է: Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Նրա կայացրած երկու ակտերում էլ իրենց հիմքում սուբյեկտիվության տարր պարունակում էին»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ Քոչարյանի կալանքի հարցով որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանը չէր ուսումնասիրել գործի փաստերը: 

Սաֆարյանն ասաց, որ կան ցուցմունքներ, որոնք կհրապարակի այն ժամանակ, երբ ժամանակը գա: