запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

2 ամսվա ընթացքում առանցքային 2 վկայի մահանալը մտածելու տեղիք է տալիս

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 29-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է։

Մեր զրուցակիցն անդրադարձավ Երևանի նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով առանցքային վկա Աշոտ Կարապետյանի հետ նախօրեին տեղի ունեցած դժբախտ պատահարին։ Մեր այն դիտարկմանը, թե արդյոք մտահոգիչ չէ, որ վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է մահանում տարօրինակ հանգամանքներում, և հիշեցրեցինք նաև Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկաների մահանալը, պատգամավորը պատասխանեց.«Նախ ցավում եմ տեղի ուենցածի համար։ Ինչ վերաբերում է այդ միտումին, ապա չէի ցանկանա, որ դա այդպես լինի։ Չէի ցանկանա, որ նույն ձեռագիրը լինի, դա լավ ճանապարհ չէ, լավ տեղ չի տանում։ Միևնույնն է՝ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է, բայց այո՛ մտահոգիչ է, որովհետև երկու ամսվա ընթացքում առանցքային վկաների մահանալը մտածելու տեղիք է տալիս»։

Հրաչյա Հակոբյանն անդրադարձով նաև ներքաղաքական այլ հարցերին՝ մասնավորապես քաղաքապետարանում երեկ տեղի ունեցածին։ Հետաքրքվեցինք՝ ինչու՞ չի հրապարակվել նվիրատուների ցանկը և ինչու՞ է հերքվել, որ այդ բեռնատարների նվիրատուներից մեկը նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, պատգամավորը պատասխանեց.«Պետք է հասկանանք, թե ինչու հենց սկզբից չասվեց՝ այո՛ եղել է, բայց պետք է նաև հասկանանք, թե ինչու է այդպես եղել։Ես հավատում եմ, որ որևէ մեկը դրա դիմաց արտոնություն չի ստացել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.amտեսանյութում