запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ժ. Սեֆիլյանի և մյուսների դեմ ֆեյսբուքից ծծած մեղադրանք են բերել

Սասնա ծռերի գործը պայթելու է իշխանության գլխին: Դա արդեն ակնհայտ է դառնում,  երբ տեսնում ես, որ դատախազությունը ֆեյսբուքից ծծած մեղադրանք է բերում դատարան, դատարանն էլ փորձում է մարդկանց՝ երկրի պաշտպաններին դատել:

  

Այսօր անսպասելիորեն կայացավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:  Տպավորություն ստեղծելու համար քրեական գործի հատորներն այնքան շատ էին, որ դատավորի ձախ տեսադաշտը գրեթե փակել էին: Սկզբում մտածեցի՝ այդ ի՞նչ ապացույցներ են, որ առատությունից այսքան հատորներ են ծնվել, հետո դատարանում վկայի տված ցուցմունքից և պաշտպան Արա Պապիկյանի հետ զրույցից հասկացա, որ մոտ 500 հոգի Ֆեյսբուքյան հարթակից մարդ են «պեղել» ու հարցաքննել, բայց որպես մեղադրանքի տակ դնելու «ապացույց»՝  քչերինն է հարմար եղել:

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատավարության ընթացքում հարցաքննվեց լիբանանահայ, այժմ՝ Գյումրիի բնակիչ Վիգեն Թանաշյանը:

Նա նշեց, որ 2013թ.-ին է տեղափոխվել Հայաստան, այստեղ ոչ ոքի չի ճանաչել, անձամբ չի ճանաչել գործով որպես ամբաստանյալ ներկայացվող Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին: Պարզապես որպես Մոնթեի և մյուսների հայրենասիրական գործը շարունակողի՝ լիբանանահայ իր հայրենակից Ժիրայր Սեֆիլյանն իր համար հերոս է եղել, նրան այդպես է ճանաչել, բայց չի իմացել՝ նա Հիմնադիր խորհրդարանի հետ կապ ունի, թե ոչ:

Վկան դատարանում ասաց, որ համացանցում անդամակցել է Հիմնադիր խորհրդարանի խմբին՝ Հայաստանում ընկերներ գտնելու համար, և այդ կայքից տեղեկատվություն է եկել իրեն, ինչպես ֆեյսբուքում տարածվող լուրերի դեպքում:

Անձամբ Ժիրայր Սեֆիլյանից բռնության կոչեր չի լսել, հետո մամուլից տեղեկացել է, որ Սեֆիլյանն ու մյուսները քաղաքական նպատակներ են հետապնդում, անհնազանդության կոչեր են անում և դադարեցրել է անդամակցությունը։ Երթերին, հավաքներին չի մասնակցել:

Մեղադրողը հակասություններ տեսավ վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև ու նրա միջնորդությամբ դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը:  Եվ հանկարծ հերոսով հպարտացող, արևելահայերենը հասկանալու խնդիր ունեցող վկա Վիգեն Թանաշյանը առանց փաստաբանի ներկայության տված ցուցմունքում Ժիրայր Սեֆիլյանի և նրա աջակիցների գործունեությունը բնութագրում է կոշտ՝ «հանցավոր» և «հակազգային» որակումներով․- «Համացանցով տարածված տեղեկատվությամբ, ելույթների տեսագրություններով Հիմնադիր խորհրդարանի ղեկավարները՝ Ժիրայրը, Գևորգ Սաֆարյանը, մյուս ղեկավարները բացահայտ հայ ազգաբնակչությանը հրահրում էին անկարգությունների, քաղաքացիական անհնազանդությունների»: Ըստ վկայի ցուցմունքի՝ հավաքին մասնակցելու հրավեր է եկել, ինքը՝ մերժել է:

Մեղադրող կողմը և դատարանի կողմից ամբաստանյալներից մեկին պարտադրված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի խաչաձև հարցերին ի պատասխան՝ Վիգեն Թանաշյանը կարծես միանգամից փորձեց գլուխը պրծացնել. Խնդրեց՝ հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը, քանի որ այն ժամանակ՝ 3-4 տարի առաջ, հիշողությունը «թարմ է եղել, հիմա շատ բան մոռացել է»։    

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը, պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ մեկ այլ պաշտպանի հետ միասին վկայի հայերենի իմացությունը, ընկալումը և ցուցմունքի հետ կապված հանգամանքները ճշտող հարցեր տվեցին:

Ներսես Պողոսյանը խնդրեց պարզաբանել լիբանանահայ Թանաշյանին նախաքննական ցուցմունքում օգտագործած «արծարծել» բառի իմաստը, և երբ վերջինս ասաց՝ քննարկել, Պողոսյանն ասաց․- «Արդեն պարզ է դառնում, որ ինքը չի գրել ցուցմունքը»:

Հավաքներին մասնակցելու հրավեր նամակները մերժելիս չի գրել պատճառը, չի նշել, որ օրինակ անդամակցությունը դադարեցնում է տեսանյութերում լսած բռնության կոչերի պատճառով, դա օրենքին հակառակ է համարել: «Ես ո՞վ էի, որ ասեի»՝ եղավ պատասխանը:

Պապիկյանը հարցրեց՝ «օրենքին հակառակ գործողություններ»,  «անհնազանդության կոչ» ասելով Բերձորի դեպքե՞րը նկատի ունեիք, համայնքի ղեկավարից տեղեկացել էիք, որ հավաքի թույլտվություն չկա՞ր... Հարցերից շփոթված վկան հստակ պատասխան չտվեց, բայց ասաց, որ մտքով ուրիշ բան է անցել:  Այսինքն դուք կանխատեսել եք ապագա՞ն՝ զարմացավ պաշտպանը:

Պաշտպանները մի քանի անգամ հարցրեցին՝ հաստա՞տ կարդացել է իր նախաքննական ցուցմունքը և, մասամբ տիրապետելով հայերենին, ինչպե՞ս է կարդացել, ստուգել գրածը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իր ասածն է, թե ոչ: Որևէ մեկը օգնե՞լ է: 

Քննիչն է օգնել՝ եղավ պատասխանը:

Հարցաքննությունից հետո վկան ճողոպրեց դատարանից՝ «օպերի» պահվածքով մի տղամարդու ուղեկցությամբ և զգոն աչքի ներքո, իսկ դրսում կտրականապես հրաժարվեց հարցազրույց տալ «lakmoes.am» կայքին:  

Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում  համոզմունք հայտնեց, որ վկաներից Վիգեն Թանաշյանի նախաքննական ցուցմունքը քննիչի թելադրանքն է: «Ցուցմունքը գրված էր գրագետ հայերենով, իրավաբանական բարձր պրոֆեսիոնալիզմով: Անկհայտ է, որ դա շինծու ցուցմունք է եղել: Հարցերի պատասխանների ժամանակ պարզ դարձավ, որ վկան արևելահայերենի ընկալման խնդիր ուներ»:

Մեր այն հարցին, թե այսպիսի «ֆեյսբուքյան լայք տված վկաները» շա՞տ են և արդյո՞ք դատակոչված վկաներ են, պաշտպանն ասաց, որ մոտ 500 հոգու հարցաքննել են, բայց դատակոչվածները քիչ են:

Հաջորդ վկան պրոդյուսեր Սահակ Սահակյանն էր. Սահակյանն ասաց, որ գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն իր ընկերն է, որին տվել է սեփական ավտոտնակի բանալին՝ այնտեղ իրեր դնելու համար /ըստ նախաքննական մարմնի՝ զենք, զինամթերք է եղել/: «Ասեց՝«վեշ» պետք ա դնի, ես էլ բանալին տվեցի ու շտապում էի, գնացի: Փաթաթած բան էր, թե ինչի մեջ՝չեմ հիշում։ Մեկ-երկու օր մնաց ավտոտնակում։ Ես չեմ էլ փորձել հետաքրքրվել, թե այդ «վեշն» ինչ է եղել»,-նշեց վկան՝ հավելելով, որ իմացել է այն ժամանակ, երբ հետագայում 6-րդ վարչությունն է եկել իրենց տուն:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների հրահրման, նախապատրաստման, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերման մեջ, որի միջոցով իբր պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի: Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը և համարում քաղաքական պատվեր:

Այսօրվա վկաների ցուցմունքից և դատավարությունից պարզ դարձավ, որ իրոք Ֆեյսբուքից ծծած առնվազն՝ անհամոզիչ, առավելագույնը՝ «սարքած» մեղադրանքով են եկել դատարան:    

Հաջորդ նիստը նշանակվեց հաջորդ ուրբաթ՝ ժամը 11. 00-ին: