запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ոսկեպարում կովերը սահմանագոտու ականների վրա պայթել են

Aravot.am-ը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Միշա Ստեփանյանի 2 կովը գոմ չեն վերադարձել: Այսօր՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան դրանք հայտնաբերվել են Ոսկեպարի սահմանագոտում, Ոսկեպար գետի ափին:

Անասունները սահմանամերձ, ականապատ տարածքում պայթել են ականների վրա: Կովերից մեկը վիրավոր վիճակում ականապատ գոտուց դուրս է բերվել եւ հարկադիր մորթի ենթարկվել, մյուսը ականապատ տարածքում է:

Սեպտեմբերի 15-ին Ոսկեպարի սահմանամերձ, ականապատ նույն տարածքում ականի վրա պայթել է գյուղի բնակիչ Մանվել Ալավերդյանի կովը: Վիրավոր կովը ականապատ գոտուց դուրս է բերվել, հարկադիր մորթի ենթարկվել:

Երկարատեւ երաշտի պատճառով արոտավայրերը չորացել են, արոտավայրերի մի մասը սահմանագոտու հրդեհներից այրվել է: Կովերը կանաչ խոտ գտնելու համար մտնում են Ոսկեպար գետի եզրին գտնվող ականապատ տարածք: Ականապատ գոտին փշալարով պատված է, սակայն փշալարը գետը քշել է»: