запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հայաստանը կարող է ոչնչացնել Բաքվի նավթային տերմինալը կամ Մինգեչաուրի ՀԷԿ-ը

Ռուսաստանի կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում հաստատել է Ռուսաստանի Դաշնությունից նոր «ռազմական վարկ» վերցնելու համաձայնագրի նախագիծը: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանին արտոնյալ պայմաններով կտրամադրվի 100 միլիոն դոլարի վարկ, որով հայկական կողմը կկարողանա ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերել Ռուսաստանից:

 Հայաստանը վարկն օգտագործելու է 2018-2022 թթ., իսկ վարկի մարումը պետք է կատարվի 2023 թվականից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

Երկրորդ համաձայնագիրը երկու տարում

Հայաստանի ֆինանսների նախարար Վ. Արամյանը դեռ հուլիս ամսին էր տեղեկացրել, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ նոր վարկի ձեռքբերման հարցի շուրջ: Սա փաստորեն ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող երկրորդ վարկային համաձայնագիրն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են երկու տարվա ընթացքում: Նախորդ՝ 200 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թ. հունիսի 26-ին, իսկ արդեն 2016 թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվեց այն զինատեսակների և ռազմական տեխնիկայի անունները, որոնք պիտի մատակարարվեին Հայաստանի Զինված ուժերին: Այս համաձայնագրի կատարումը, ի դեպ, մոտ է ավարտին: ՀՀ պաշտպանության նախարարն իր վերջին ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ զենքի մատակարարումը համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ:

 

Հրետանի՝ պատերազմի աստվածը

Իսկ ի՞նչ զինատեսակներ է նախատեսվում ձեռք բերել նոր վարկային համաձայնագրով: Ի՞նչ խնդիրներ դրանք կօգնեն լուծել բանակի կարիքները հոգալու և պաշտպանությունն ամրապնդելու իմաստով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն ասաց, որ հարցը բավական բարդ է, թե կոնկրետ ինչ զինատեսակներ կմատակարարվեն նոր համաձայնագրով, որովհետև տեղեկությունը սովորաբար գաղտնի է պահվում, բայց անշուշտ կարելի է խոսել այն մասին, թե հատկապես ինչի կարիք ունեն այսօր հայկական զինված ուժերը:

«Կարծում եմ՝ արդիական է ինքնագնաց հրետանային համակարգերի զգալի քանակի ձեռքբերումը: Խոսքը, օրինակ, ռուսական 152 մմ-անոց «Մստա-Ս» և «Մստա-Մ» հաուբիցների, ինչպես նաև հրետանային ռադիոտեղորոշիչ համակարգերի մասին է, որոնք թույլ են տալիս հայտնաբերել հակառակորդի հրետանու դիրքերը՝ վերլուծելով արկի թռիչքի հետագիծը»,- նշեց Լեոնիդ Ներսիսյանը:

Ռազմական փորձագետը համաձայն է, որ ռուսական զենքի նոր խմբաքանակ գնելու ծրագիրը, անշուշտ, կապված է Ղարաբաղյան հակամարտության համատեքստում շարունակվող սպառազինությունների մրցավազքի և Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ուժի հավասարակշռությունը վերականգնելու կամ պահպանելու հրամայականի հետ, և դրա համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ այն բանից հետո, երբ նավթի գների անկման հետևանքով զգալիորեն կրճատվեց Ադրբեջանի ռազմական բյուջեն, այնպես որ, հնարավորություն ունենք ռազմական նոր համաձայնագրի շնորհիվ էապես կրճատել վերջին տարիներին առաջացած տարբերությունը որոշ զինատեսակների մասով, և նույնիսկ որոշ զինատեսակներով գերազանցել հակառակորդին:

Վերլուծաբանը կարևոր է համարում հաուբիցների և հրետանային հետախուզության ռադարների ձեռքբերումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր բանակի հրետանու հնարավորությունները քանակական և որակական առումով, իսկ հրետանին ցանկացած պատերազմի ժամանակ շատ կարևոր դեր է խաղում:

Ինչ վերաբերում է Զինված ուժերի մյուս ստորաբաժանումների սպառազինմանը, ռազմական վերլուծաբանն ասում է, որ օրինակ՝ հրթիռահրետանային զորքերն արդեն բավական հագեցած են տեխնիկայով, և հիմա կարելի է ամրապնդել մյուս ուղղությունները: Մասնավորապես, կարելի է արդիականացնել մեր բանակի ենթակայության ներքո գտնվող 15 Սու-25 գրոհիչ ինքնաթիռները, որոնք բավական հնացել են ներկայիս տեսքով, բայց արդիականացման դեպքում կարող են դեռ երկար ծառայել, ընդ որում դա ֆինանսապես շատ ավելի շահավետ է, քան նոր ինքնաթիռներ գնելը: Թեև ընդհանրապես Հայաստանը շեշտը դնում է ոչ թե ռազմաօդային ուժերի, այլ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ամրապնդման վրա, որովհետև դա ավելի էժան է նստում, ինչպես նշում է մեր զրուցակիցը, և նաև թույլ է տալիս այնպես անել, որ ավիացիան, որպես գործոն, սկզբունքորեն բացառվի հնարավոր տեսական պատերազմից:

Փորձագետի խոսքերով՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում անհրաժեշտ է կենտրոնանալ այն զինատեսակների վրա, որոնք վճռական դեր կարող են խաղալ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ այդ իմաստով առաջնահերթությունը, իհարկե, ցամաքային զորքերի սպառազինումն է՝ հրետանի, հակատանկային հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ (ՌԷՊ): ՌԷՊ կայաններ, ի դեպ, տրամադրվել են Հայաստանին վարկային նախորդ համաձայնագրի շրջանակներում: Այս ուղղություններն, ըստ վերլուծաբանի, ավելի մեծ դեր են խաղում, քան ավիացիոն բաղադրիչը:

Հայաստանը կարող է շատ ավելի ցավոտ պատասխանել

Այս տեսանկյունից ռազմական վերլուծաբան Լ. Ներսիսյանը կարծում է, որ այս անգամ չարժի «խաղադրույք անել» զենիթահրթիռային կամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելացման վրա, որովհետև հրետանին իրական պատերազմում ավելի մեծ դեր է խաղալու, քան հրթիռային համակարգերը: Թեև Հայաստանն այս ոլորտում ունի զգալի առավելություն՝ առաջին հերթին շնորհիվ Ռուսաստանի կողմից տրամադրված «Իսկանդեր Է» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի: Ադրբեջանը 2016 թ. սեպտեմբերից, ինչ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին հեռահար խոցման գերհզոր այս համալիրները, ամեն կերպ փորձում է միջոցներ գտնել «Իսկանդերի» հրթիռներից պաշտպանվելու համար կամ գոնե ձեռք բերել համանման համակարգեր, որոնց շնորհիվ կվերականգնի հավասարակշռությունը:

Մինսկում Բելառուսի նախագահ Լոկաշենկոյի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հոկտեմբերի 9-ի բանակցություններից հետո որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, թե հնարավոր է՝ Բելառուսն առաջարկել է ադրբեջանական կողմին գնել 200 կմ հեռահարության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք թեև այդքան հեռու չեն խոցում, որքան «Իսկանդերը», բայց կարող են համեմատվել ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային զորքերի տրամադրության տակ գտնվող համալիրների հետ:

Ռազմական վերլուծաբան Լ. Ներսիսյանն ասում է, որ չինական Ա-200 համակարգերի հիման վրա արտադրված «Պոլոնեզը» բավական հետաքրքիր զենք է, կարող է խոցել թիրախները ավելի քան 200 կմ հեռավորության վրա, բայց չունի այնպիսի ճշգրտություն, ինչ «Իսկանդերը»:

«Սա բավական լուրջ համակարգ է, եթե իհարկե պաշտոնապես հայտարարված տակտիկատեխնիկական բնութագիրը համապատասխանում է իրականությանը, որովհետև չինական տեխնիկան շատ քիչ է մասնակցել իրական ռազմական գործողությունների, և դժվար է ասել, թե այն ինչպես իրեն կդրսևորի իրական գործողությունների ժամանակ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը կարող է դրանցով հարվածել Հայաստանի քաղաքներից շատերին, եթե իհարկե նրանք կարողանան ձեռք բերել այդ համակարգերից: Բայց չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամարձակվի կիրառել այդ զենքը Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի մեծ բնակավայրերի դեմ, որովհետև Հայաստանն էլ ունի զենք, որով կարող է պատասխանել և կարող է շատ ավելի ցավոտ պատասխան տալ, օրինակ՝ կարող է ոչնչացնել նավթատար տերմինալը Բաքվում, որի հետևանքով Ադրբեջանը չի կարողանա մի քանի տարի նավթ արդյունահանել, կամ ոչնչացնել Մինգեչաուրի ջրամբարի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը, որն արտադրում է երկրի էլեկտրականության կեսից ավելին: Դա բացարձակապես չարդարացված ռիսկ է իրենց կողմից: Իսկ եթե այդ համակարգերն ուզում են օգտագործել պարզապես զորքերն ամրապնդելու համար, ապա դա քիչ բան է փոխում»,- ավելացրեց փորձագետը: