запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայրապետյանը

Րոպեներ առաջ ինձ զանգեց մի կին, ով շատ հուզված էր ու լաց էր լինում։ Իմացա, որ նրա մոտ հարազատը Լևոն Հայրապետյանի հետ նստած է եղել նույն խցում։ Չէր հանգստանում, անընդհատ ասում էր՝ տղաս հա՜յր կորցրեց․․․

 -Ես զանգել եմ, որ ձեզ մխիթարեմ, ողջ հայազգին մխիթարեմ, ասեմ, որ հանգիստ խաղաղ եղեք՝ Լևոնը եղել է հուսալի ձեռքերում։ Նույն խցում նրա հետ նստած են եղել երկու հայ երիտասարդներ, ովքեր Լևոնին հոր պես խնամել, սիրել, գուրգուրել են։ Շատ են գրում, որ Լևոնը անտեր է եղել, նման բան խնդրում եմ չասե՜ք․․․Տղաները Լևոնի պահապան հրեշտակներն են եղել։ Անգամ ես Երևանից քաղցրի չրեր էի պատրաստում, մեր տղան էր խնդրում, հասցնում գաղութ։ Ասում էր՝ Լևոնը շաքար ունի, հանկարծ քաղցրով չպատրաստես։ Գիտեի, որ նրա հարազատներն անչափ ուշադիր են, հոգատար, ամեն ինչ անում են, բայց ես էլ իմ փոքրիկ լուման էի ուզում ներդնել։

- Որտե՞ղ էր գաղութը։

- Այն գտնվում է Մորդովայի Յուգո Պալյանսկի մարզում։ Այդ ուղղիչ տունն անվանում էին «Կարմիր գաղութ», այն առումով, որ այդտեղ ոստիկանությունն էր վերահսկողություն անում, գողական բարքեր չկային։ Բայց ասեմ, որ արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ․ ոչ հեռուստացույց, ոչ ինտերնետ։ Չգիտեին՝ դրսում ինչ է կատարվում։ Ես գնացել եմ այդտեղ՝ հարազատիս տեսնելու, հանդիպել եմ նաև Լևոն Հայրապետյանին։ Այնքան հանգիստ էր խոսում, աչքերը անընդհատ ժպտում էին։ Նա  ինձ ասաց՝ եթե կարողանաս, կգնաս Գանձասար ու տեսնես փեսայիս։

Երբ վերադարձա, գնացի։ Գնացի իր փայտամշակման գործարանը, որտեղ «մժեղի պես աշխատում էին»։ Դրսում մի հինգ, վեց տղամարդ էին կանգնած։ Զրուցեցինք, ասացի, որ Լևոնի մոտից եմ գալիս։ «Ի՞նչ էր ասում, ո՞նց էր»,- հուզվել էին։ Ասացի՝ Լևոնը հարցնում էր՝ ինձ մոռացե՞լ են։

Այդ հսկա տղամարդիկ լաց եղան՝ ո՞նց կարող ենք նրա նման մարդուն մոռանալ։ Փեսային չկարողացա հանդիպել։ Գնացի Վանք՝ դպրոց, եկեղեցի․․․ Ամեն տեղ նրա շունչն էր, բոլորը սիրում էին նրան, անասելի ջերմ արտահայտվում։

-Իսկ հայ երիտասարդները,- շարունակեց պատմել կինը,- որ մեկ տարի Լևոնի հետ նույն խցում էին, կյանքի մեծ դաս են անցել։ Նրանք հայր են կորցրել։

Գիտե՞ք, այդ օրը Լևոնի ճնշումն ընկել է։ Լուսադեմին տղաներին ասել է՝ թեյ եմ ուզում։ Մինչ և թեյ հասցնելը՝ Լևոնը հանգել է։ Մինչև վերջին պահը եղել է երիտասարդների գրկում։

ՀԳ․ Հասկանալի պատճառով, պատմողի խնդրանքով, անունները չեմ գրում։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը` hraparak.am