запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Լեոնիդ Ազգալդյանը հետ էր ուղարկել ծառայելու մեկնած բոլոր ուսանողներին. ԵՊՀ պրոֆեսոր

Ուսանողների շարունակվող բողոքի ակցիաներին զուգընթաց նրանց իրենց համերաշխությունն են հայտնում նաեւ առանձին դասախոսներ, ու վերջիններիս թիվն աստիճանաբար աճում է:

ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը չի ողջունում բոլոր ուսանողներին, առանց բացառության եւ առանց գիտության բնագավառում ունեցած հաջողություններն ու պոտենցիալը հաշվի առնելու, բանակ զորակոչելու գաղափարը:

Պրոֆեսորը հիշում ու հիշեցնում է, թե ինչպես Արցախյան պատերազմի տարիներին ուսանողների մի մեծ բազմություն մեկնել էր ռազմաճակատ՝ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց բոլորին հետ էր ուղարկել:

«Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բազմաթիվ մեր տղաներ, ինչպես նաեւ Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողներ, գնացել էին իր ջոկատ: Բոլորին հետ էր ուղարկել: Տղաներ, ասել էր, դուք պետք եք ձեր մասնագիտության ուղղությամբ: Եվ դա՝ պատերազմական տարիներին: Նա հասկացել էր, որ այս պետությանը պետք են այդ տղաները ոչ որպես զինվոր: Սա էլ է զինվորական աշխատանք այստեղ, սա էլ է հայրենասիրական աշխատանք: Հիմա մենք ակտիվ պատերազմի վիճակում չենք, այս տղաներին չի կարելի տանել: Մանավանդ տաղանդավոր տղաներին: Ես համաձայն եմ, պետք է ծառայել, այո, բայց պետք է լինեն նաեւ բացառություններ: Կան փայլուն երիտասարդներ, ինչպե՞ս կարելի է նրանց պոկել գիտությունից: Չի կարելի ուղղակի»,- պատմեց պրոֆեսորը:

Նա անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ մի խումբ ուսանողների երեկ կայացած հանդիպմանը:

«Երեկ ես զարմացա, պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ուսանողը բակալավրիատի ընթացքում գիտական հոդվածներ է գրել, ինչ-որ միջազգային օլիմպիադաներում հաջողություններ է ունեցել եւ այլն, մենք կտանենք նրան ռազմաարդյունաբերական համալիրում որպես սպա ծառայելու: Ես ունեմ փայլուն երկու ուսանող, որոնք պետք է ասպիրանտուրա ընդունվեն: Նրանց որ տանեք այդ ռազմաարդյունաբերական համալիրը, ինձ էլ եք տանելո՞ւ: Ինչպե՞ս են նրանք շարունակելու իրենց գիտությունը: Մեր ոլորտում ամեն մի ընդմիջում ուսանողին հետ է գցում, որովհետեւ շատ բուռն զարգացող ոլորտ է: Նա եթե երկու-երեք տարի դրանով չզբաղվի, այլեւս այնպես է հետ ընկնելու, որ շատ դժվար կլինի դա վերականգնել»,- հավաստիացրեց ԵՊՀ պրոֆեսորը: Նրա համար, ի դեպ, նաեւ զարմանալի էր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման մասնակիցների ընտրությունը:

Արցախյան Ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանն ինքն էլ ավարտել էր Երեւանի պետական համալսարանը՝ ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:

Մանրամասները՝ armtimes.com-ում