запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Գևորգին խցում ծեծել են. «Նուբարաշենում», ՔԿՀ-ներում ԱԱԾ-ի ձեռագիրն է

Hraparak.am-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի ծեծի պատճառների մասին․ «Գեւորգը հրաժարվել է մանրամասներ ասելուց։ Դիտորդների ասելով՝ բավականին մարմնական ծանր վնասվածքներ է ստացել, ճակատը ամբողջովին կապտած է»։

Փաստաբանի խոսքով՝ ինքը դեռ չի հանդիպել Գեւրոգ Սաֆարյանին, նրա հետ զրուցելուց հետո պարզ կլինի՝ ինչ են ձեռնարկելու դեպքի կապակցությամբ․ «Ամենայն հավանականությամբ դա եղել է սադրանք, վարչակազմի մարդն է եղել դա եւ ոնց որ հաշվեհարդար է տեսնում այս ձեւով։ Այսինքն՝ ինքը հրահրում է կենցաղային վեճ, հետո հաշվեհարդար է տեսնում՝ ծեծելով Գեւորգին, իսկ վերջում հասկանում որ կենցաղային վեճի հետ կախված Գեւորգը չի բողոքի։ Բայց տեղեկություններ կան, որ ծեծող անձը վարչակազմի դրդմամբ է արել, իրենց գործակալն է»։

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Գեւորգին ծեծի է ենթարկել Կարեն Պետրոսյան անունով անձը․ «Ձայներն այնքան բարձր է եղել, որ կողքի խցերից տեղեկություններ են փոխանցել»։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով։ Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Գ. Սաֆարյանը և 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման»:

Հ.Գ. ՔԿՀ-ներում կատարվող դաժան ծեծուջարդը՝ հատկապես քաղաքական ակտիվիստների նկատմամբ, հանցագործությունները, վարկազմերի ներկայացուցիչների կողմից ռեկետը՝ քրեական տարրերին օգտագործելով, տեղավորվում է փտած ԿԳԲ-ի մեթոդների շրջանակում:

Պատահական չէ, որ նման դեպքերը առատ են ԱԱԾ-ական, գողականների հետ ուտել-խմելու համար ոստիկանությունից հեռացված և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ դարձած Սերոբ Հարությունյանի մոտ: Իսկ լուսանկարը ավելի շատ բան է բացահայտում ՔԿՀ-ներում և ՔԿՎ-ում կարգը հաստատողի մասին. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արզուման Հարությունյանն է հսկում ՔԿՀ-ում կատարվող շարժերը, այդ թվում՝ պաշտոնական:

Այս հակաազգային, փտած համակարգն ու ցեղը պետք է արմատախիլ անել պետական համակարգից: Եվ որքան շուտ, այնքան լավ: