запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ապրիլյան դավաճանության փաստեր և Նյուրնբերգ լինելու է, թալեաթներ

«Սասնա ծռեր-1»-ի գործով նիստի ընթացքում Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով հետևյալ հարցը. ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է մարդկանց ապստամբելու իրավունքը, բայց Քր.օր.-ի 8-րդ գլխում, որտեղ նշված են քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը, ապստամբողների վերաբերյալ ոչինչ չկա, հետևաբար Քր.օր.-ի և Սահմանադրության միջև կա անհամապատասխանություն:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Իշխանությունը յուրացրած ազգադավ ռեժիմին կամակատար ենիչերիները՝ ոստիկանները, դատավորները, պետք է պատրաստ լինեն հայկական Նյուրնբերգին, պետք է ուշքի գաք ու հասկանաք՝ ինչ եք անում՝ մասնակցում եք ազգի քայքայմանն ու կեղեքմանը, մարդու որոշում կայացնելու իրավունքին անգամ Աստված չի միջամտում»:

Ես հեսա փաստեր եմ տալու ապրիլյան քառօրյայի դավաճանության մասին. Պավել Մանուկյան

Այսօր դատարանում միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ, երբ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք էր հայտնում, ամբաստանյալներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում՝ նրան ընդհատելով և վիրավորական արտահայտություններ ասելով, ինչի համար դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց: Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը նախազգուշացում ստացան:

«Ձենդ կտրի՜»-դատախազի հասցեին բղավեց Պավել Մանուկյանը, ինչից հետո ուղեկցող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը: Ապա Պավել Մանուկյանը բղավեց. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, ես հեսա փաստեր եմ տալու»:

Ուշքի եկեք՝ թալեաթներ. «Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյան

«Միայնակ գայլը»՝ Արայիկ Խանդոյանը, հայտարարեց. «Քրիստոսը որ խաչվում էր, տերտերները կողը չէին… Դուք դավաճաններին, ազգադավներին եք ծառայում, մենք՝ մեր երկրին… Մենք ազատամարտիկներ ենք, մենք ենք մեր երկրի տերը…»:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Իշխանությունը յուրացրած ազգադավ ռեժիմի կամակատար ենիչերիները՝ ոստիկանները, դատախազները դատավորները, պիտի պատրաստ լինեն հայկական Նյուրենբերգին… Պետք է ուշքի գաք ու հասկանաք՝ ինչ եք անում՝ մասնակցում եք ազգի քայքայմանն ու կեղեքմանը… Հետո յուրաքանչյուրի վերաբերյալ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի կառնվեն… Մարդու՝ որոշում կայացնելու իրավունքին անգամ Աստված չի միջամտում…»:

Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «Փաստաբանները լավ խոսեցին ապստամբությունը հիմնավորված լինելու վերաբերյալ…»:

Գագիկ Եղիազարյանը պատմական էքսկուրս կատարեց՝ մինչև Հովհաննես Բագրատունու, Պետրոս Գետադարձի ու Վեստ Սարգսի դավաճանություն, Անիի կորուստ՝ դավաճանություններով հայ ժողովրդի՝ դիմադրելու կարողության թուլացումը ներկայացնելու համար: Ապա Գագիկ Եղիազարյանը շարունակեց. «Եթե տեսականորեն անգամ այս իշխանությունները լեգիտիմություն են ունեցել, այն կորցրել են այն պահին, երբ դեմ են գնացել ազգի շահերին… Անհայրենիք ռեժիմի գործունեության արդյունքում ունենք թալանված, լլկված ժողովուրդ: Հայաստանը համեմատում են Մյանմարի հետ… Որևէ մեկը, ով կփորձի դատապարտել հայ ժողովրդի՝ ապստամբելու իրավունքը, կարժանանա Վեստ Սարգսի ու Թալեաթի ճակատագրին: Բայց այս անգամ թույլ չենք տա՝ ցեղասպանություն լինի՝ նոր գնդակահարենք, ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարենք… Ուշքի՛ եկեք, Թալեաթնե՛ր…»:

Պավել Մանուկյանը նշեց. «ՀՀ Սահմանադրության պահանջներից , ժողովրդին տված երդումից ոչ մի կետ չի կատարվել… Մա՛հ երդմնազանց դավաճանին…»:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց Հայկ Ալումյանի միջնորդության դեմ՝ այն համարելով անհիմն:

Դատախազի խոսքի ընթացքում խառնաշփոթ առաջացավ, թվում էր՝ նիստը կարող է տապալվել, բայց նախագահողը կարողացավ տիրապետել իրավիճակին, նա ուղեկցող ոստիկաններին կարգադրեց. «Ոստիկաննե՛ր, անցեք ձեր տեղերը», Ծռերից պահանջեց, որ հանդարտվեն ու տեղերից չգոռան, չխոսեն առանց թույլտվության:

Մեղադրողը շարունակեց իր առարկությունը, նաև պահանջեց, որ դատարանը «քննության առնի» Ծռերի վարքը ու սանկցիա կիրառի նրանց նկատմամբ՝ «դատախազների հասցեին հնչեցրած վիրավորանքների համար»:

Պավել Մանուկյանը տեղից ասաց. «Մեր ասածները վիրավորանք չեն, խրախուսանք են…»:

Նախագահող Մեսրոպ Մակյանը որոշեց սանկցիա կիրառել ու նախազգուշացնել Գագիկ Եղիազարյանին, Պավել Մանուկյանին, Սմբատ Բարսեղյանին: Նախագահողը պարզաբանեց, որ սանկցիան կիրառում է տեղից առանց թույլտվության խոսելու համար, նաև պահանջեց տեղից չբղավել, հարգել մյուսների կարծիքները. «Դատաքննությունն իրականացվում է, որ բոլորի կարծիքները լսվեն…»:

Սմբատ Բարսեղյանը բորբոքված էր. «Սաղ իրավապահ համակարգին կբերեմ ստեղ կնստացնեմ»:

Պավել Մանուկյանը հայտարարեց. «Բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանները ծեծում են, հետո հենց իրենք էլ դառնում են տուժող… Ոստիկաններին դարձրել են պատնեշ… Մե՞նք ենք ասել՝ ինչքան ուզենք՝ կխփենք… Եթե մի քիչ էլ դատավոր-դատախազ խաղանք, մեր երկիրը տանուլ կտանք, մատղաշ էրեխեքին կկոտորեն… Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչի՞ չեք բացահայտում, ես էսա փաստեր եմ տալու…»:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. « Կառավարող վարչակազմը վերածվել է հանցավոր համագործակցության… Պաշտոնյաները իրենց պաշտոնների ուժով արդեն իսկ հանցավոր ռեժիմից են… Եթե հանցավոր ռեժիմին պաշտպանող ոստիկանը կյանքից զրկվում է, պետք է բացահայտվի՝ այդ բռնությունը եղել է չափի մե՞ջ, թե՞ չափն անցել է: Եթե չափն անցել է, նոր պիտի պատասխանատվության ենթարկվի… ՀՀ քրեական օրենսգրքում մեր գործողությունների մասին իրավակարգավորումներ գոյություն չունեն…»:

Նախագահողը որոշեց Հայկ Ալումյանի միջնորդության քննարկումը հետաձգել. «Սահմանադրական դատարան դիմելը դատարանի լիազորությունների շրջանակում է, բայց պաշտպանական կողմը այնպիսի փաստարկներ բերեց, որոնք դատական քննության ընթացքում պիտի մանրամասնորեն քննվեն… Այս պահին հիմնավոր կասկածի վերաբերյալ դատողություններ անելը վաղաժամ է: Միջնորդության լուծումը հետաձգվում է՝ մինչև էական հանգամանքների պարզումը՝ գործն ամբողջ ծավալով հետազոտելու արդյունքում:

Կարճ ընդմիջում հայտարարվեց, որից հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ միջնորդության լուծումը հետաձգելով՝ դատարանը «խուսափեց արդարադատություն իրականացնելուց»:

Հայկ Ալումյանը անդրադարձավ նաև նախորդ նիստի ավարտին դատարանին ներկայացրած հարցին՝ դատարանի դահլիճում՝ ապակեպատ մասի ներսում տեղադրված են տեսանկարող սարքեր: Փաստաբանը հարց էր բարձրացրել՝ ի՞նչ նպատակով են դրանք տեղադրված, ո՞վ է տեղադրել, և՝ որ ինքը չի կարողանում իր պաշտպանյալի հետ աշխատել այդ սարքերի ներքո:

Հայկ Ալումյանը այս նիստում ասաց, որ սարքը խանգարում է իր ու պաշտպանյալի հաղորդակցմանը՝ իրենք բարձր չեն խոսում՝ մտավախություն ունենալով, որ դահլիճում ձայնագրություն է ընթանում՝ «ենթադրում եմ՝ մեզ լսում են, բայց գրավոր էլ չենք կարողանում հաղորդակցվել՝ ենթադրելով, որ նաև տեսանկարահանում են… Կամ թող այդ սարքը հեռացվի այդտեղից կամ մեր սեղանը տեղափոխվի այնպես, որ այդ սարքի տեսադաշտում չլինի, եթե այս դահլիճում նման տեղ կգտնվի, իհարկե»:

Նախագահողը նշեց, թե կարողացել է պարզել՝ այդ տեսանկարող սարքերը տեղադրված են դատարանի շենքի անվտանգության ապահովման նկատառումներով, դրանք միայն տեսանկարում են, չեն ձայնագրում: Նախագահողն ասաց, թե դռնբաց դատաքննության պայմաններում պաշտպանի ու պաշտպանյալի կոնֆիդենցիալ հանդիպման մասին խոսք լինել չի կարող… «Իսկ ձեզ ինչո՞ւ չեն մտահոգում լրագրողների տեսանկարահանող սարքերը…»,- պաշտպանին հարցրեց նախագահողը: Ապա ասաց, թե գործուղվել է այս դահլիճում նիստեր անցկացնելու, իրեն այս դահլիճն է տրամադրվել… «Մնացած հարցերը կարող եք դատական դեպարտամենտի հետ պարզել…»:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը տարակուսեց՝ ստացվում է՝ օնլայն ռեժիմով հետևո՞ւմ են դատական նիստերին, ո՞վ է հետևում…

Հայկ Ալումյանը հայտարարեց. «Սարքի գոյությունը խանգարում է ինձ ու իմ պաշտպանյալին՝ հաղորդակցվել նիստի ժամանակ, երբ կարիք է լինում հրատապ կարծիքներ փոխանակել… Ես հայտարարում եմ, որ սարքը խոչընդոտում է արդյունավետ պաշտպանություն իրականացնելուն… Եթե որևէ լրատվամիջոց ուզում է դատական նիստի ժամանակ նկարահանում կատարել, դատարանի թույլտվությունն է ստանում, իսկ այս սարքով հետևողը դատարանի թույլտվությունը չի ստացել… Ես կարծում եմ՝ իմ միջնորդությունը լուծում չի ստացել…»:

Նախագահողը տարակուսեց. «Ո՞նց կարող էի նման բանը բավարարել կամ մերժել»:

Հայկ Ալումյանը պնդեց. «Կրկնում եմ՝ այնպես արեք՝ մեզ չտեսագրի»:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը ասաց. «Ձեր պարզաբանումից հասկանալի է դառնում, որ սարքը տեղադրված է դատական դեպարտամենտի կողմից»:

Նախագահողը ասաց. «Ես եկել եմ, սարքերը եղել են… Գործի հրապարակային քննության ընթացքում կոնֆիդենցիալություն ապահովել հնարավոր չէ… Սարքերը դատարանի շենքի անվտանգության մաս են կազմում…»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանն ահազանգում է, թե ՔԿՀ-ից դատարան տեղափոխելիս ոստիկանների կողմից անօրինական միջամտություն է տեղի ունենում իր մոտ առկա փաստաթղթերի նկատմամբ՝ ոչ թե պարզապես զննում են, այլ ծանոթանում են բովանդակությանը, որոշում են՝ տվյալ փաստաթուղթը պե՞տք է մնա պաշտպանյալի մոտ, թե՞ ոչ: Դա խոչընդոտում է պաշտպանյալի ու պաշտպանի հաղորդակցման կոնֆիդենցիալությանը… Ոստիկանների կողմից անօրինական միջամտություններ լինում են նաև ՔԿՀ-ում՝ ծանոթանում են պաշտպանյալի մոտ եղած փաստաթղթերի բովանդակությանը, դեպք է եղել՝ առգրավել են, առաջարկել են բացատրություն տալ բովանդակության վերաբերյալ: «Դա անօրինական գրաքննություն է, խնդրում եմ, որ դատարանը միջոցներ ձեռնարկի»:

Նախագահողը նշեց, որ դա դատարանի գործառույթներին չի առնչվում, պաշտպանը լավ գիտի՝ որտեղ կարող է այդ հարցը բարձրացնել:

Քանի որ այլ միջնորդություններ չկային, նախագահողը հայտարարեց, որ գործի դատաքննությունը սկսվում է: Սա «Սասնա Ծռերի»՝ երեք մասի բաժանված գործի ամենաբարդ մասն է, ու հենց այս մասով առաջինը սկսվեց դատաքննությունը: Նախագահող դատավորի կարողությունները թույլ տվեցին դա անել…

Դատավորը կարգ սահմանեց՝ դատախազները կհրապարակեն մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն ամբողջությամբ, ապա դատարանը առանձին-առանձին կանդրադառնա Սասնա Ծռերի դիրքորոշումներին:

Արայիկ Խանդոյանն անմիջապես ասաց. «Ես չեմ պատրաստվում լսել բարբաջանքները»:

Երբ դատախազը սկսեց ընթերցել Պավել Մանուկյանին վերաբերող՝ առաջին հատվածը, Արայիկ Խանդոյանը նորից հայտարարեց, թե «բարբաջանքները» լսել չի ցանկանում: Նա… խնդրեց, որ դատարանը իր նկատմամբ սանկցիա կիրառի ու հեռացնի դահլիճից:

Նախագահողն ասաց, թե մտադիր չէ սանկցիա կիրառել և Խանդոյանին հորդորեց. «Զինվեք համբերությամբ»:

Գագիկ Եղիազարյանը սրամտեց. «Դատավորը զինվելու կոչ է անում»:

Պավել Մանուկյանը նույնպես «չարաճճիացավ». «Մենք դասից փախնում ենք»:

Արայիկ Խանդոյանը դահլիճից հեռացվելու նպատակով տեղից վեր կացավ ու դիմեց դատարանին՝ սանկցիայի «արժանանալու» ակնհայտ ու բուռն ցանկությամբ. «Դուք կամակատար եք… Հելնում եմ՝ գամ մոտդ, ի՞նչ պետք ա անես… Ուզում ես խփե՞ս՝ արի…»:

Նախագահողի կիրառած սանկցիան այս դեպքում, կարելի է ասել, պատժամիջոց չէր՝ Արայիկ Խանդոյանը դահլիճից հեռացվեց 3 ժամով:

Մեղադրական եզրակացության ընթերցանության ընթացքում Պավել Մանուկյանը նստած էր շրջված:

Մինչև աշխատանքային օրվա ավարտը լրացավ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված սանկցիայի երեք ժամը, նա վերադարձվեց դահլիճ, սակայն մեղադրական եզրակացության ընթերցանությունը այդպես էլ ավարտին չհասավ: Այն կավարտվի հաջորդ նիստին՝ մեկ շաբաթ անց:

1in.am