запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Զինհաշմանդամ Դավիթն ուզում է, որ նախարարը չխաբի իրեն և ընդունի

Բանակում արմատավորված անպատասխանատվության պատճառով հաճախ ստիպված ենք լինում անընդհատ պայքարել դրա հետևանքների դեմ: «Լակմուս»-ը և ընդհանրապես մամուլը շատ է անդրադարձել բանակի արատավոր, աններելի երևույթներին:

Խաղաղապահ զորքերում ծառայած Դավիթ Հակոբյանը ՊՆ որոշ պատասխանատուների անպատասխանատվությունից տուժածներից է: «Լակմուս»-ին հասցեագրած իր նամակով նա իր խնդրի մասին է հիշեցնում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, ով «Պատիվ ունեմ» և «Ես եմ» քննադատված նախագծերի հեղինակն է:

2012թ.-ին,խաղաղապահ զորքերում ծառայելու ընթացքում, հերթական պարապմունքից հետո Դավիթ Հակոբյանըցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են նախ 1-ին հիվանդանոց, ապա՝ «Մուրացան» հոսպիտալ, որտեղ վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ Դավիթի, սխալ վիրահատություն է կատարվել: Ստիպված են եղել՝ երկրորդ վիրահատությունը կատարել, ինչի հետևանքով Դավիթը որոշակիորեն կորցրել է իր աշխատունակությունը՝ դառնալով առաջին կարգի հաշմանդամ:

Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամ անց այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ, արթնացել՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել:

Դրանից հետո Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ Դավիթին, իր խոսքով՝ թողել են «անտեր, առանց ուշադրության»...արդեն վեց տարի:  Եվ այդ տարիների ընթացքում պետության կողմից ռեալ որևէ բան չի ձեռնարկվել՝ իր առողջական վիճակը բարելավելու համար:

Դավիթը, առանց փակագծերը բացելու, խնդրում է նախարարին՝ ընդունել իրեն և չխաբել...  

Հիշեցնենք, որ Դավիթի՝ քայլելու հնարավորությունը վերականգնվել է Կարմիր խաչում բուժման կուրս անցնելուց հետո, սակայն նա ուզում է առաջվա պես վազել: ՊՆ նախարարները խոստացել են նրան՝ բուժման ուղարկել Գերմանիա, սակայն նրան տրված խոսումը մինչ օրս չի կատարվել:   

Հ. Գ. Վիգեն Սարգսյանը առաջին հերթին նման խնդիրներին օպերատիվորեն արձագանքելով և գործուն աջակցությամբ կարող է ապացուցել, որ իր հիմնադրամներ ստեղծելու նախաձեռնությունները, զինվորական ծառայության մասին նոր օրինագծերը միտված են բանակը հզորացնելուն և ոչ թե զինվորականների անվան տակ բանկերի դրամաշրջանառությունն ավելացնելուն և բանակային ռեկետը բանկերի միջոցով զարգացնելուն...հատկապես՝ ռուս-ադրբեջանական բանկերի, որոնց միջոցով կարող են հասանելի դառնալ զինվորականների՝ անձնական որոշ տվյալներ: Իսկ դա իր հերթին շատ վտանգավոր է, որին առանձին թեմայով անդրադառնալու կարիք կա: