запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Սասնա Ծռերի գլխին «սարքողների» ցանցը ավելի բացահայտ է սկսում գործել

Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ Դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ բացահայտվել է 2017-ի հունիսին Ալավերդի քաղաքում կատարված սպանությունը՝ ավելացնելով, որ ձերբակալվել է հանցավոր խմբի պարագլուխը: Խոսքը վերաբերում է հայտնի «Ալավերդյան վենդետաներ»-ին, որին անդրադարձել էինք մեր հոդվածում:

Նույն օրը «ՍասնաԾռեր»-ի գործով փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն տարածեցին, որում կատարված աշխատանքի համար գովաբանեցին դատախազության, ԱԱԾ ու, ինչքան էլ տարօրինակ է, Քննչական Կոմիտեի աշխատակիցներին: Այո, սա խմբագրական վրիպակ չէ, «ՍասնաԾռեր»-ի գործով փաստաբաններն իրոք դա արել են, մասնավորապես նշելով՝ «կարող ենք փաստել, որ գործով նման զարգացումը հնարավոր էր միայն ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության համագործակցված արհեստավարժ աշխատանքի արդյունքում»:

Կրկնում եմ՝ սա ուղղակի մեջբերում է: Քննիչներին գովաբանելուց զատ, փաստաբանները նշում են նաև, որ «ակնհայտ անբավարար էր ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի որակը, որի պարագայում ակնհայտ էր, որ հանցագործությունը այդպես էլ լիարժեք չէր բացահայտվելու»: Ընդ որում, չի նշվում, թե կոնկրետ ո՞ր բացթողման համար է ոստիկանությունը զրկվում իր բաժին գովքից:

Այս հայտարարություններին հետևած մամուլի արտահոսքերը և Քննչական Կոմիտեի իրարամերժ հերքումների շարանը թույլ է տալիս որոշ տրամաբանական շղթա կառուցել: Այսպես, օրեր անց «Ժամանակ» օրաթերթը հայտնում է իր ընթերցողներին, որ Լոռվա վարչությունում բացահայտված խախտումների հետևանքով 6 քննիչ ազատվելու է աշխատանքից: Քննչական Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հերքում է այս լուրը նշելով. «Դա ապատեղեկատվություն է, ոչ մի քննիչ աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և ոչ էլ աշխատանքից ազատվել է»: Երկու օր անց Քննչական Կոմիտեն հաստատում է, որ մեկ քննիչ կազատվի աշխատանքից, որից մի քանի օր անց էլ հաստատվում է մնացած հինգի հեռացման լուրը: Ընդ որում, հեռացվածների ու կալանավորվածների թվում է նաև Լոռվա քննչական վարչության պետը, ում ՔԿ նախագահ ԱղվանՀովսեփյանը մի ամիս առաջ պարգևատրել էր «Հավատարմության համար» շքանշանով:

Ավելին, պարզվում է, որ վերոհիշյալ ԱԱԾ-ի ու Դատախազության համատեղ աշխատանքի շնորհիվ բացահայտվել է հանցավոր համագործակցության մի ամբողջ ցանց՝ քրեածին էլեմենտների և քննիչների միջև: Մինչդեռ, «Ժամանակ» օրաթերթը շարունակում է արտահոսքերը՝ պնդելով, որ հանցավոր խումբն անձամբ ղեկավարել է Լոռու մարզպետը: Ի դեպ, ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական լրահոսում ոստիկանությունը չի հիշատակվում: Միակ հիշատակումը, թերևս, վերոհիշյալ փաստաբանների հայտարարության մեջ էր:

Ընկնելով ծուղակի մեջ` «Սասնա Ծռեր» խմբի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը հերթական չհաշվարկված քայլն է անում՝տարածում է լուր, որտեղ ասվում է, թե Ոստիկանապետի եղբայրը հանցավոր խմբի ղեկավարի մտերիմն է, անգամ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս լուրը միանգամից հերքվում է, իսկ փաստաբանը հեռացնում է իր համապատասխան գրառումը սեփական ՖԲ էջից: Այն նույն փաստաբանը, որը երկու շաբաթ առաջ փորձում էր կանխարգելել Աղվան Հովսեփյանի ամրոցի ուղղությամբ շարժվող աղետը՝ գովաբանելով քննիչներին, որոնց բռնել էին կաշառք վերցնելիս: Ի դեպ, կաշառք, որը ստացել էին Վահագն Աբգարյանին արդարադատության առջև կանգնելուց զերծ պահելու համար, այն նույն Վահագն Աբգարյանին, որն իբր Ոստիկանապետի եղբոր մտերիմն է: Մնում է հասկանալ՝ ինչու է Ոստիկանապետի եղբոր մտերիմն իր հարցերը լուծում Ոստիկանապետի թշնամի կառույցի հետ ու ամեն կերպ սատարում «Գազպրոմ»-յան սինդիկատի ողջ բուրգին: Էլ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչով էին մտածում «Սասնա Ծռեր» խմբի գործով որոշ փաստաբանները, երբ նման ինքնազոհողության էին գնում: Մի՞թե նրանց հավաստիացրել էին, որ լավ PR-ի դեպքում քննիչները կխուսափեն պատժից, արդյո՞ք նրանց վստահեցրել էին, որ հերթական անգամ մեդիա մանիպուլյացիայի միջոցով հարցը կհաջողվի լուծել...

Շարունակությունը՝  սկզբնաղբյուր Analitik.am-ում