запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հիմա իրոք լարված է, բայց հայերը հետ են շպրտում հակառակորդին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, Արցախում զորավարժություններ են սկսվել, բացի դրանից՝ Արցախի բանակում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։

 Ինչպե՞ս եք գնահատում սա, ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից հետո նման զորավարժություններ անել։ Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Սրանք հերթական զորավարժություններ են, որոնց նպատակն է էլ ավելի բարձրացնել մարտական պատրաստականությունը։ Իհարկե, հիմա ընտրություններ են անցկացվում Ադրբեջանում, որը քաղաքական գործընթաց է, որից կարելի է անկանխատեսելի զարգացումներ սպասել, որովհետև Ալիևը միակ թեկնածուն չէ, կան էլի թեկնածուներ, ու չի իմացվի, թե ինչ զարգացումներ կարող են ընթանալ այնտեղ։ Բոլոր դեպքերում, մեր զորավարժությունները հերթական են, արտառոց ոչինչ չկա։

Միշտ եղել են զորավարժություններ, սա ուսումնական միջոցառում է, որով վեց ամիս առաջ եկած նորակոչիկները պետք է անցնեն առաջին զորավարժության փուլը, որպեսզի հմտանան իրենց մասնագիտությունների մեջ, և ամբողջ անձնակազմը կարողանա մեկ անգամ ևս ձեռք բերել հմտություն և շարունակել ծառայությունը։

Եթե մի քանի ամիս առաջ շատ էին հնչում կարծիքներ, որ սահմանը համեմատաբար հանգիստ կլինի՝ պայմանավորված Հայաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրություններով, հիմա նշվում է, որ պետք է պատրաստվել պատերազմի՝ հաշվի առնելով, որ ապրիլն է մոտենում, իսկ ինչպես գիտենք, ապրիլին Ադրբեջանն ակտիվանում է։ Ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը։

– Իհարկե, ապրիլյան պատերազմից հետո շոշափելի փոփոխություններ են կատարվել, մեր բանակը, նաև իշխանությունները որոշակի դասեր են քաղել դրանից, բայց կոնկրետ ինձ, օրինակ, չի գոհացնում կատարվածը։ Իհարկե, մեր պաշտպանունակությունը կախված չէ միայն պաշտպանության նախարարությունից, այլ նաև երկրի ընդհանուր քաղաքականությունից, որ պետք է ավելին արվեր, որպեսզի զոհերի թիվը նվազեր։ Տեսեք, երեկ էլ նոր զոհ ունեցանք։ Իհարկե, չի կարելի ասել՝ շատ կամ քիչ զոհեր, որովհետև յուրաքանչյուր զոհ ցավ է բոլորիս համար, այդ թվում՝ մարտական խնդիրներ կատարող, խաղաղությունը պահպանող անձնակազմի համար։ Կան քայլեր, միջոցառումներ, որոնք պետք է իրագործեն իշխանություններն ու բանակը, բայց չեն իրագործում։ Եթե դրանք կատարվեն, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կվախենա մեզնից, այնպես կվախենա, ինչպես վախեցել է 1993-95 թվականներին։ Իսկ եթե վախեցավ, անշուշտ կհարգի և չի կրակի մեր զինվորի վրա։ Իսկ հիմա Ադրբեջանը թե՛  չի վախենում, թե՛ չի հարգում, թե՛ հոխորտում է ու սպառնում պատերազմով։ Չի կարելի ասել, թե մենք հաղթող կողմ ենք, բայց, անշուշտ, ունենք արդյունքներ: Նախ՝ մենք թույլ չենք տվել, որ Արցախի մեծ մասի վրա Ադրբեջանը իր նկատառումները կատարի, ցավոք, հայաթափվեց միայն Շահումյանի շրջանը և Մարտակերտի մի մասը։ Բայց հակառակ դրան, ելնելով ստրատեգիական, Արցախի անվտանգության ապահովման, ազատագրման տեսանկյուններից,  մենք ստիպված եղանք ազատագրել մի շարք տարածքներ, և այդ տարածքները մեր պապական տարածքներն են, որոնց նկատմամբ մենք որևէ նկրտում չունեինք 1988-91 թվականներին, սակայն երբ Ադրբեջանը մեր՝ սահմանադրորեն հռչակված անկախության դեմ ագրեսիա սկսեց, դրա արդյունքում ձևավորվեցին այս սահմանները։ Սրանք բնական սահմաններ են, նման սահմաններ պատմության ընթացքում հազարավոր անգամներ են գծվել, պարզապես Ադրբեջանը չի ուզում ճանաչել այդ սահմանները, մենք էլ չենք կարողանում ստիպել, որ ճանաչի։ Սա նկատի ունեմ, որ ասում եմ՝ դեռ մինչև վերջ չենք հաղթել։ Մենք պետք է ստիպենք Ադրբեջանին, որ նա ընդունի և ճանաչի այս գծված սահմանները։ Վաղ թե ուշ ճանաչելու է, բայց մենք պետք է ստիպենք, որ արագ ճանաչի, որպեսզի պատերազմ չլինի։ Այդ հնարավորությունը կա, ու երբ խոսում եմ անհրաժեշտ միջոցառումների մասին, խոսքը հենց դրան է վերաբերում։ Այդ միջոցառումները բոլորովին պատերազմական գործողություններ չեն, այլ մի շարք գործողություններ, որոնք պետք է կատարվեն։

Բակո Սահակյանը 2 օր առաջ աշխատանքից ազատեց Արցախի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, ինչո՞վ էր դա պայմանավորված։

– Ես տեղեկություն ունեմ, որ դեռ մի քանի տարի առաջ Միքայել Արզումանյանը ցանկություն ուներ բանակից դուրս գալու։ Նա իմ լավագույն մարտական ընկերներից է և այսօրվա հայկական բանակի լավագույն գեներալներից մեկն է։ Իհարկե, ես ցավ եմ ապրում, որ նա մտադրություն ուներ բանակից դուրս գալու, սակայն ապրիլյան դեպքերը հետաձգեցին նրա ցանկությունը։ Այսինքն՝ սա նրա ցանկությունն էր, որը նախագահ Բակո Սահակյանը բավարարեց։ Բայց համոզված եմ, որ նա իր ծառայությունը շարունակելու է ի շահ բանակի և բանակի հզորացման։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիևը փետրվարի 7-ին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները կշարունակվեն Հայաստանում և Ադրբեջանում նախագահի ընտրություններից հետո։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ մինչ այդ խնդրի կարգավորման ուղղությամբ ոչինչ տեղի չի ունենա, իրական քայլեր կլինեն ապրիլից հետո։

– Ինչ պետք է լինի ընտրություններից հետո։ Եթե հիշում եք, ապրիլից առաջ կար պատերազմական իրադրություն՝ անընդհատ դիվերսիոն ներթափանցումներ, անընդհատ փորձեր, իսկ մեր կողմից, ընդհակառակը, կար քնաթաթախ վիճակ, քնած վիճակ էր մեր կողմից, իսկ հիմա դա չկա։ Հիմա իրոք լարված է, այսինքն՝ նրանք ուզում են ներթափանցումներ կատարել, բայց մեր կողմը, շնորհիվ ապրիլյան դասերից հետո կատարած մի շարք գործողությունների և ինժեներական աշխատանքների, նաև զինման տեսանկյունից, հիմա մեր կողմը կարողանում է հետ շպրտել այդ փորձերը, և այդ իրավիճակում ես չեմ կարծում, որ կարող են լինել ինչ-որ գործողություններ Ադրբեջանի կողմից։