запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Ես հելել էի տականքի դեմ, ոչ թե էս երեխեքի». Միայնակ Գայլ

«Իմ թանկ, իմ սրբազան ազգ, մեռնիմ ձեզի, ես էսօր էնքան ուրախ եմ ու երջանիկ եմ, իրոք, իմ ծնված օրվանից ես կոչվել եմ հայ, ես իմ երկրի զինվորն եմ, ես կանգնած եմ իմ էս ախպերների կողքը»։ Այս մասին այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստի ավարտին հայտարարեց խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը՝ նշելով, որ իրենք չեն սխալվել, պայքարել են «տականքի» դեմ։

«Մենք չենք սխալվել, մենք ճիշտ ենք եղել, երբ որ ասում էին ինձ՝ կկրակե՞ս զինվորների վրա, ասում էի՝ չէ, ես իմ էրեխեքի վրա զենք չեմ հանի․ եւ փառք Աստծո, որ ինձ հնարավորությունը տվեց այ սենց փաստացի կանգնեմ, առճակատ  մարդկանց աչքերին նայեմ, որ ես չեմ սխալվել։ Ես հելել էի տականքի դեմ, ոչ թե էս երեխեքի»։

Խանդոյանը փորձեց քաղաքական այլ հայտարարություններ անել, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշացրեց, որ զերծ մնա ինչ-որ մեկին վիրավորանքներ հասցնելուց, սակայն Խանդոյանը շարունակում էր խոսել։ Դատարանը որոշեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից։ Սակայն ամբաստանյալը շարունակում էր խոսել, ոստիկանները, դատական կարգադրիչը ուժով նրա ձեռքից խլեցին բարձրախոսը։

Մանրամասները՝ hraparak.am-ի տեսանյութում։

Լուսանկարը՝ ֆոտոլուրի

https://www.youtube.com/watch?time_continue=51&v=RoU1z22FQyw