запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուսները արագ լցվում են Հայաստան, հայերը՝ ՌԴ. Վտանգ՝ ապրիլի՞ն

Երեկ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում՝ ի հակառակ այն հանգամանքի, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հստակ առանձնացրել է բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, որոնցով սահմանվում է․

Մասնավորապես 1997 թվականին ստորագրված և 2002 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 1-ին հոդվածով թվարկվում են կողմերի իրավապահ մարմինները, որոնք ունեն պայմանագրով ամրագրված իրավասություններ»:

Այդ պայմանագրով ամրագրված չէ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության որևէ իրավասություն ո´չ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ներսում և ո´չ էլ դրանից դուրս: Պայմանագրով տարբեր իրավասություններ ունեն ՌԴ զինվորական դատարանները, զինվորական դատախազությունը, անվտանգության դաշնային ծառայությունը և այլն:

Ըստ հասարակական կազմակերպության՝ ռազմական ոստիկանության մասին որևէ խոսք չկա և չի էլ կարող լինել, քանի որ այդ մարմինը ստեղծվել է պայմանագրի ստորագրումից հետո՝ 2011 թվականին: «Այլ կերպ ասած՝ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու որևէ իրավասություն չունի: Ընդ որում, ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության կողմից պարեկություն իրականացնելը, բնականաբար, որևէ կերպ նախատեսված չէ նաև 2000 թվականի ստորագրված «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական կազմավորումների ամենօրյա գործունեության և կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրով»,- արձանագրել է Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ն։

Ինչ վերաբերում է զենք կրելուն, ապա, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության անձնակազմը ստանալու է նաև «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ»: Այնինչ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինծառայողների կողմից հրազենի կրումն ու կիրառումը խստորեն ամրագրված է «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրում: Մասնավորապես, նշված համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի տեղաբաշխման կետերից դուրս «որպես ծայրահեղ միջոց կարող է տրվել զենք»: Ընդ որում, այդ զենքը կարող է պահվել, կրվել և օգտագործվել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար): Կարգապահության պահպանման կամ ճանապարհային երթևեկության ապահովման համար զենք պահելու, կրելու կամ առավել ևս օգտագործելու իրավունք ՌԴ Զինված ուժերի (այդ թվում՝ ՌՈ) ծառայողները չունեն:

1990-1999թթ. ՀՀ ԳԽ վերջին և ՀՀ ԱԺ առաջին գումարումների պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ հենց միայն այն, որ այդ հայտարարությունն արել է ո՛չ թե ՌԴ-ի կառավարությունը, կամ գոնե պաշտպանության նախարարությունը, այլ վերջինիս բազմաթիվ ռազմական շրջաններից մեկի՝ Հարավային շտաբի կողմից, կամ՝ հենց միայն այն, որ այդպիսի հայտարարությունը միակողմանի, միայն Ռուսաստանի կողմից է արվել, ցույց են տալիս, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններ այլևս գոյություն չունեն: «Կա միայն հրամանի փաստ, որը կատարման է ենթակա: Սա անդադրելի ռուսական մեծապետական շովինիզմի հետևորդ, ներկայիս ռուսական նացիստական ղեկավարության նախահարձակ վարքագծի դրսևորումն է Հայաստանի հանդեպ: Այս կապակցությամբ հետաքրքիր է Հայաստանի ապազգային և ողորմելի «իշխանության» ցածրամակարդակ առաջին արձագանքը, թե իբր այդ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների՝ Հայաստանում տեղակայելու հարցերը դեռ քննարկման փուլում են, որտեղ էլ դեռ պետք է քննարկվի այդ ստորաբաժանումների լիազորությունների հարցը: Այնինչ, Գյումրիից արդեն լուրեր են հասնում, որ ռուս ռազմական ոստիկաններ են երևացել տեղի ռուսական 102-րդ հենակետի տարածքում: Սա՝ ի դեպ»,- նշեց Աբգարյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանական ցածր մակարդակի աղբյուրի այդ հայտարարությունը փաստորեն արձանագրում է, որ Հայաստանը նախապես ընդունել է ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների՝ Հայաստանում տեղադրելու մասին ռուսական որոշումը, որի մասին հայ հանրությանը տեղյակ չի պահել մինչև դրա մասին ռուսական Հարավային ռազմական շրջանի շտաբի հայտարարությունը: «Հայ-ռուսական ռազմական բոլոր հարաբերություններում այս գործելակերպն է իշխել: Ի՞նչ է, սա, այս մշտական ծածկադմփոցը Հայաստանում «մեր խելոքների» կողմից մերժվող, այսպես կոչված՝ «դավադրությունների տեսության» հիմնական բաղադրիչը չէ՞: Այս պայմաններում խոսել ռուսական այդ հերթական նվաստացուցիչ քայլի օրինականության մասին, մեղմ ասած՝ անհեթեթություն է:

Մյուս կողմից, հայ-ռուսական «հրապարակված» պայմանագրային փաստաթղթերը մշտապես լի են լինում հերթական թվանշան ունեցող, բայց դատարկ մնացող հոդվածներով, ինչպես նաև «գաղտնի» համարված հավելվածներով: Ինձ հայտնի պայմանագրային փաստաթղթերում ես չեմ հանդիպել ռուսական ռազմական ոստիկանության մասին որևէ արծարծում»,- ընդգծեց Աբգարյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե որևէ պայմանագրով չի սահմանվում ՌԴ ՌՈ-ի տեղակայում Հայաստանում, ապա դրա ապօրինի իրագործումը ինչի մասին է խոսում։ Ինչ նպատակ է դրված, ինչ խնդիր է այսպիսով լուծվում, և ինչպես պետք է այս ամենին արձագանքեն Հայաստանի իշխանությունները, Աբգարյանը նկատեց. «Հայ-ռուսական իրավահավասար պայմանագրեր, ըստ էության, գոյություն չունեն: Հայաստանում այդպիսին դիտարկվողները ես համարում եմ մեր երկրի նախապես գաղութացմանը և ապա այս տարածքում մեր ժողովրդի վերացմանն ուղղված համակարգված ծրագրի բաղադրամասեր: Ռուսական մամուլում (և ոչ միայն) արդեն խոսում են, չէ՞, այս տարածաշրջանում արմենոիդ էթնոսի «վերացման» անհրաժեշտության «հիմքերի» և այդ հարցում ռուս-թյուրքական տարածաշրջանային ընդհանուր շահերի մասին: Ռուսական նպատակներն այս հարցում բազմաբնույթ են և բազմաշերտ՝ դրանցում ակնհայտ են և՛ նպատակաուղղվածությունները, և՛ դրանց իրականացման գործիքները, որոնք քաղաքական, ռազմական, էթնիկական, ժողովրդագրական և այլևայլ շերտեր ունեն: Ներկայիս ռուսական արտաքին քաղաքականության խոշորագույն ձախորդությունների ֆոնին քննարկվող հարցը, բացի այն, որ ռուսական ծավալապաշտության ծրագրի մասն է կազմում, կարող է նաև ռուսական քաղաքական շրջանակների համար նացիստ Պուտինի արտաքին քաղաքական «հաջողություն» գնահատվել՝ թեկուզ փոքր, բայց նրանց քիմքին հաճելի: Միաժամանակ ռուսական այս քայլը պրովոկացիոն բնույթ ունի Հայաստանի նկատմամբ, որովհետև կարող է Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների թիրախ դարձնել նաև Հայաստանին: Սրա նախնական արտահայտությունն արդեն երևակվել է՝ ի դեմս Հայաստանին և Արցախին տրվող ամերիկյան տարեկան օգնությունների դադարեցմանը: Աննկատ չի մնում նաև Ռուսաստանի ձգտումը վերջնականապես հսկողություն սահմանել հայկական բանակի վրա:

Նախապես հայտնի էր, որ ռուսների նախաձեռնությամբ՝ համատեղ զորամիավորման կազմավորումը Ադրբեջանի ռազմաճակատային ամենախոցելի տեղամասի՝ Նախիջևանի սահմանը ռուսական հսկողության տակ առնելու նպատակ էր հետապնդում: Այսօր արդեն հայտնի է, որ այդ տեղամասի որոշ հայ հրամանատարներ այդ սահմանային ռազմաճակատի հայ զինվորներին կտրականապես արգելում են որևէ պայմանում պատասխանել ադրբեջանցիների կողմից արձակված կրակոցներին՝ սպառնալով, որ իրենք անձամբ կգնդակահարեն այդ ուղղությամբ կրակողին: Ավելացնենք, որ, փաստորեն, ռուսական ռազմական ոստիկանությությունն ակնհայտորեն տեղակայվելու է Երևանում, Գյումրիում, Նախիջևանի հետ սահման-ռազմաճակատի երկայնքով և Մեղրիի պարսկական սահմանային հատվածում։ Բազմաթիվ հարցեր կան դրանց լիազորությունների շրջանակի, գործունեության իրավական ոլորտների, դրանց գործունեության ժամկետային սահմանների գոյության և այլնի վերաբերյալ, որոնք անհայտ են մնում հայ հանրության համար»,- ասաց Աբգարյանը:

Նրա խոսքերով՝ ռուսների այս քայլն ունի նաև հրատապության գործոն: Այսօրվա որոշ իրողություններ, կարծես թե, ապրիլի 2-ի հնարավոր կրկնողության տարրեր են պարունակում: «Այդ մասին մանրամասն խոսելուց ձեռնպահ եմ մնում: Բայց պարզորոշ ասեմ իմ մտավախությունը՝ եռակողմ համաձայնություն եմ տեսնում այն մասին, որով Ադրբեջանին հնարավորություն կտրվի ևս մի անգամ փորձել հայկական բանակին, և ԼՂՀ բնակչությանը ուժի միջոցով պարտադրել խուճապահար զանգվածային նահանջ, որի հաջողության դեպքում, հասկանալի է, Հայաստանի ղարաբաղյան կլանի իշխանությունը կհայտնվի սպառնալիքի տակ: Ահա այդ սպասվելիք վտանգը վերացնելու համար ևս, անտարակույս, կարող են օգտագործվել նաև ռուս ռազմական ոստիկանության ուժերը:

Խոսենք նաև մշտական դարձած մի օրակարգային հարցի մասին: Հայաստանի բնակչության արտագաղթը չի դադարում: Հիմնականում գաղթում են Ռուսաստան: Ռուսաստանը շահագրգռված կողմ է այս հարցում դեռ նախանցյալ դարից, որի վերջում պաշտոնապես հայտարարվեց և հետագայում էլ կրկնվեց, որ «Հայաստանը Ռուսաստանին պետք է առանց հայերի»: Այսօր մենք ականատեսն ենք այն իրողության, որ ռուսների՝ զուգահեռ «գաղթ» է սկսվել՝ արդեն դեպի Հայաստան: Մասնավորապես Երևանի փողոցներում դա արդեն ակնհայտ է: Հայաստանում քանակապես անդադար աճող ռուսական բանակի ռուս սպաների ընտանիքների միջոցով ևս ռուսները զգալիորեն ավելացնում են իրենց թիվը մեր երկրի բնակավայրերում: Ահա այսպիսի հակահայ և հակահայաստանյան նպատակներ են հետապնդում ռուսները և սրանց գործակալ ղարաբաղյան դավաճանական ու հանցագործ կլանը՝ իր լաքեյները դարձրած օլիգարխների հետ»,- եզրափակեց Երջանիկ Աբգարյանը։