запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Սասնա ծռերը» քաղգործիչներ չեն, բայց Ֆիդել Կաստրոն էլ 22 հոգով ստեղծեց իր իշխանությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, նախ անդրադառնանք «Անփոխարինելիության» վերջին շրջանի սահմանումներին: Զուգահեռներ անցկացնենք Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգության և այդ անփոխարինելիության սինդրոմը Հայաստանում կրկնօրինակելու միջև:

-Ուրախ եմ, որ զրույցը հենց այս թեմայով է սկսվում: Միանգամից ասեմ՝ անփոխարինելի են միայն մասնագետները և այն համակարգերը պետական, որոնք դա հասկանալու են 21-րդ դարում՝ առաջ են գնալու: Հարցն այն չէ, թե պետք չէ հոգի կամ սիրտ, մասնագետներն ամեն տեղ են անփոխարինելի: Նայեք մեր նախկին արտիստներին, բանաստեղծներին, գրողներին՝ ում ուզում եք վերցրեք: Մասնագիտական այդ էներգիան շարժել է երկիրը և միևնույն է,թե որ համակարգի մեջ նրանք կլինեին՝ Խորհրդային, թե այլ:Եվ եթե գալիս է մի պահ, որ ամեն ինչ կապվում է նրա հետ, որ չլինի մարդը չի լինի պետությունը… հիշում եք Լյուդովիգ 14-ի թեզը՝ պետությունը ես եմ.. Էֆեկտիվ համակարգ մի անձի շուրջ կառուցելն անհնար է,եթե դա չի հենվում կեղեքման, թալանի, գողության բրգի վրա: Այդ բրգում կարող են լինել տարակարծիք մարդիկ:

Բուրգը կառուցելու երկու տարբերակ կա: Մի տարբերակը՝ գաղափարական , մասնագիտականն է ՝ վատ կամ լավ էական չէ: Ենթադրենք Ստալինը՝ գաղափարակա էր, բայց : 20-րդ դարը եթե նայում ես գաղափարական մտքերը բախումների մեջ են մտել և ինչ-որ առումով հետընթացների են բերել:

Երկրորդը՝ մաֆիոզ բուրգերն են, որի կառավարման համակարգը քննարկվել է շատ վաղուց ՝ Արիստոտել, Պլատոն…վերցրեք բոլոր աշխատությունները, այդ համակարգային քննարկումներն էին՝ արիստոկրատիա, կլեպտոկրատիա:

 Հայաստանում և Ռուսաստանում համակարգերը հենված են մեկ խնդրի շուրջ.. մարդիկ թե այստեղ թե Ռուսաստանում իշխանության են գալիս ոչ գաղափարական հենքի վրա, նույնիսկ երեխան կասի: Ինչու՞ է պետք այդ իշխանությունը երկրին.. ուրեմն պետք է լինի երկրորդ կառուցվածքը:

90 տոկոսը թե Հայաստանում և թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում և թե Աստանայում՝ հետխորհդրային երկրները եթե նայում ես, բացառությամբ Մերձբալթյան երկրների, մարդիկ գալիս են իշխանության մի նպատակով՝ օգտագործել դա իրենց անձնական բարեկեցությունը բարելավելու և բարձրացնելու համար:

Պարզ է , որ այսպիսի համակարգում վերևում կանգնած մարդը, որը թելադրում է՝ իրենց համար անփոխարինելի է:

Դուք ակտիվ քաղաքականության մեջ եք շատ երկար տարիներ և 2003 թվականին մասնակցել եք նախագահական ընտրություններին: Չորրորդ տեղն եք գրավել և ձեր մասնակցությամբ կարևոր դերակատարություն եք ունեցել Ստեփան Դեմիրճյանի հաջողության հարցում:Իհարկե վերջում իշխանությունն իրենն արեց, բայց շարժումն իսկապես աննախադեպ էր : Ձեր մասնակցությունը տեսել ենք ինսայդերական հավաքների մեջ, տեսել ենք ինստիտուցիոանալ այնպիսի հավաքներում, որոնք իրապես երկրում իրավիճակ փոխելու, բեկելու հայտ են բերել և այդ հնարավորությունը շատ մոտ է եղել: Հիմա դուք հրապարակում եք, որն այսօրվա իրողություններով շատ մեծ հնարավորություններ չի պարունակում: Շատերի գնահատամամբ այդ շարժման ղեկավարները աութսայդերներ են, մարգինալներ, ծայրահեղականներ ձեզ ինչպե՞ս եք տեսնում այստեղ:

-Համաձայն չեմ ձեր ասածի այն հատվածի հետ, որ այդ մարդիկ մարգինալներ կամ աութսայդերներ են: Դա այդպես չէ, Հայաստանի քաղաքական կյանքում այդպիսի բնորոշում տալու համար պետք է նայես ողջ քաղաքական կյանքը: Եթե Հայաստանում նորմալ ներքաղաքական կյանք գոյություն ունենար՝ մենք հիմա չէինք վիճի դա ճիշտ է , թե սխալ: Քաղաքական կյանքի չլինելու պարագայում այդ բոլոր մարդիկ ինձ համար պայքարող քաղաքացիներ են շատ երկար տարիներ:

Քաղաքական պայքարի տրամաբանությունը հենված է 2-3 շատ ախտոտված թեզի վրա: Առաջինը՝ հրապարակում պետք է լինի 100.000 մարդ, որպեսզի դու հարց լուծես՝ դա 88 թվականի սինդրոմն է, առանց հաշվի առնելու իրավիճակը բզկտվածությունը, տեխնիկական քանակը: 2-րդ հարցն այն է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար դու միշտ պետք է հեռուստատեսությամբ երևաս՝ անկախ նրանից, թե դու ինչ ես ասում, անկախ նրանից ճիշտ ես խոսում,պետք է այդ պահին ինչ-որ բան ասել: Երրորդ ՝հայերը հրեաներ չեն,դ ա փաստ է: Ռացիոնալիզմի քանակը պակաս է , հայերը էմոցիաների մեջ շատ են ընկնում, է՛ մեկ ա չի փոխվելու և այլն:

Այո՛ ես թե 2003-ին,թե 2008-ին մասնակից ու տանողներիկց մեկն եմ եղել, բեկումնային է եղել իմ ընկերների, ժողովրդի պայքարի արդյունքում: Բայց եթե հիմա պայքար չի լինելու՝ մենք ինչի՞ մասին ենք խոսում, ես հիմա այնտեղ եմ որպես քաղաքացի:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=__xHOiK-r1Q