запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուսաստանն արդեն հող է նախապատրաստում Արցախը և ամբողջ Հայաստանը ֆիզիկապես զավթելու համար. Վարուժան Ավետիսյան

Առայժմ վերլուծաբանի (Արտյոմ Տարասով) մակարդակով է ասվում, որ Արցախը Ռուսաստանինն է, Ռուսաստանն է Իրանից վերցրել։ Կարևոր չէ, որ Ա․Տարասովը լրացնում է, թե Ռուսաստանը նման հավակնություն չի ներկայացնում։ Սա, իհարկե, ընդամենը դիվանագիտական հնարք է։

Տարասովյան (ռուսական) այս տրամաբանությամբ՝ Երևանն էլ է Ռուսաստանինը, դա՛ էլ են Իրանից վերցրել։ Սա ասվածի դեռևս չասված, սակայն ինքնին հասկանալի մասն է։

Եվ այս նկրտումն արտահայտվում է մեր նույն տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումների ֆոնին, ինչը ևս պատահական չէ։

Ռուսաստանի նպատակն է Ադրբեջանին «քսի» տալ մեզ վրա, այնուհետև հնարավորինս ռուսական վերախմբագրմամբ վերականգնել 1921թ․ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը։

Ըստ Ռուսաստանի պլանի, Արցախը պետք է առանձնացնել որպես հակամարտության սուբյեկտ, առանց ՀՀ-ին հաշվի առնելու ուղիղ կապով աշխատել նրա հետ, զորքեր մտցնել Արցախի՝  Ադրբեջանի ագրեսիայից «փրկված» հատվածում, և այդ հատվածը երկրորդ քայլով իր զորքերով հանդերձ նվիրել Ադրբեջանին, որպեսզի դրա դիմաց վերականգնի նրա վրա իր ազդեցությունը և վերաամբողջացնի Իրանի ուղղությամբ աշխատող իր լծակը։ Որոշ տարբեր սցենարով, սակայն նույն նպատակով նախատեսվում է օգտագործել նաև Նախիջևանը՝ Նախիջևանից  Հայաստանին հարվածելու պարագայում։

Հատկանշական է, որ հայ քաղաքագիտական-վերլուծական «միտքը», չնչին բացառություններով, բերանը ջուր առածի նման լուռ է։ Թերևս զբաղված է պալատական ինտրիգների և կեղծ ընդդիմության գործունեության մեկնաբանման «ռազմավարական» հարցերով։

Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան

1-ը Ապրիլի 2018թ․